Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանը հետաձգել է Արշակ սրբազանի կալանքի որոշման դեմ փաստաբանի բողոքի որոշման հրապարակումը

Հունվար 05,2026 18:46

Արշակ սրբազանի կալանքի որոշման դեմ փաստաբան Ռուբեն Մելիքյանի վերաքննիչ բողոքի որոշումը կհրապարակվի հունվարի 12-ին․ այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանական խմբի անդամ Արսեն Բաբայանը։

Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել էր, որ այն հրապարակվելու է այսօր՝ հունվարի 5-ին։ Թե ի՞նչ պատճառով է հետաձգվել որոշման հրապարակումը՝ Արսեն Բաբայանը տեղյակ չէր։ Նա նաեւ առանձնակի հույսեր էլ չի փայփայում Վերաքննիչ դատարանի որոշման հետ կապված։

Հիշեցնենք, որ վերաքննիչ քրեական դատարանում բողոքը քննում է դատավոր Վաչե Մարգարյանը։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031