Լրահոս
Օրվա լրահոսը

Իրական խաղաղությունն ու առաջընթացը հնարավոր են միայն հոգևոր ամրության, ազգային միասնության և արդարության վրա հիմնված կյանքի միջոցով․ «Միասնության թևեր»

Հունվար 05,2026 18:54

Շնորհավորում ենք մեր ժողովրդին և բոլոր հավատացյալներին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության լուսավոր տոնի առթիվ՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան փրկարար խորհրդով։

Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության խորհուրդը մեզ հիշեցնում է, որ իրական խաղաղությունն ու առաջընթացը հնարավոր են միայն հոգևոր ամրության, ազգային միասնության և արդարության վրա հիմնված կյանքի միջոցով։

Դարերի ընթացքում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել է մեր ժողովրդի, մեր պետության հոգևոր, ազգային և մշակութային ինքնության անսասան հիմնասյուներից՝ համախմբելով ժողովրդին և ուժ տալով հաղթահարելու պատմական ամենածանր փորձությունները։

Թող Սուրբ Ծննդյան լույսը ողողի մեր ընտանիքները և մեր հայրենիքը՝ բերելով համերաշխություն, խաղաղություն և վստահություն վաղվա օրվա նկատմամբ։ Թող այս տարին լինի հոգևոր զորացման, ազգային համախմբման և վերածննդի տարի մեր ժողովրդի և պետության համար։

 

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031