Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք չենք կարող այցելել մեր բանտարկված ընկերներին, բայց ես լիահույս եմ, որ այսօր՝ բաժակներ բարձրացնելիս, կդիմենք աղոթքով առ Աստված՝ խնդրելով ազատություն բոլոր հայ ռազմագերիների համար. Մանե Թանդիլյան

Հունվար 05,2026 22:52

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը

«Բանտում էի, և ինձ այցի եկաք…»

Հիսուսի այս խոսքերը մեջբերված են Մատթեոսի Ավետարանում։

Ցավոք, մեզնից և ոչ ոք այսօր հնարավորություն չունի այցելելու ադրբեջանական գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին, ովքեր զրկված են Սուրբ Ծննդյան լուսավոր տոնը նշելու հնարավորությունից։

Վստահ եմ՝ մենք՝ նրանց օգնել ցանկացողներս, շատ-շատ ենք։ Սակայն, ցավոք, անկարող ենք։ Մեզնից մի մասը անզորությունից խենթանում է, մյուսները՝ այդ անզորությունը թաքցնում են անտարբերության դիմակի տակ։

Իսկ նրանք, ովքեր պարտավոր էին օր ու գիշեր աշխատել հայ ռազմագերիների ազատության համար, դրա փոխարեն ամեն կերպ փորձում են համոզել մեզ, թե ամեն ինչ լավ է, թե այդպես էլ պետք է լինի, թե մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ամեն բան հրաշալի է։

Բայց արդյո՞ք սա այն երկիրն է, որտեղ մենք իսկապես ցանկանում ենք ապրել։

Մենք՝ և նրանք, ովքեր այսօր ադրբեջանական բանտերում են։

Թե՞ մենք դեռ կհավաքենք մեր ուժերը և կկառուցենք այն ապրելու երկիրը, որտեղ այլևս չենք ունենա անկարողությունից ամաչելու շարունակական առիթներ: Որտեղ «իսպանական ամոթ» չենք զգա նրանց փոխարեն, ում մեղքով այս ամենը տեղի է ունենում։

Մենք չենք կարող այցելել մեր բանտարկված ընկերներին, բայց ես լիահույս եմ, որ այսօր՝ բաժակներ բարձրացնելիս, կդիմենք աղոթքով առ Աստված՝ խնդրելով ազատություն բոլոր հայ ռազմագերիների համար։

Շնորհավոր Սուրբ Ծնունդ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031