Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգևորականների մուտքը Եկեղեցի կամ այնտեղ պատարագի անցկացմանը խոչընդոտելը քրեորեն պատժելի է. Տիգրան Աբրահամյան

Հունվար 06,2026 10:24

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Իշխանության զոռբայությամբ, Թալինի Եկեղեցում կարգալույծ եղածի կողմից անցկացվող միջոցառումը պատարագ չի կարող համարվել, իսկ հոգևորականների մուտքը Եկեղեցի կամ այնտեղ պատարագի անցկացմանը խոչընդոտելը քրեորեն պատժելի է:

Ըստ այդմ` տեղի իշխանությունների խմբակը, Թալինի եկեղեցում գտնվող ոստիկաները, գործում են օրենքից դուրս:

Իշխանության կողմից նախաձեռնվող միջոցառումը, որը ոչ մի կապ չունի պատարագի հետ նույնն է, ինչը «Ուր որ գնաս, հետդ կգամ» երգի ներքո ցատկողների միջոցառումը, որտեղ որևէ հոգևոր բան գոյություն չունի:

Ապօրինությունը, ինքնախաբեությունն ու ծաղրի առարկա դառնալը սրանց համար սովորական վիճակ է դարձել, որի ապահովման հովանավորները ուժային կառույցներն են, ապօրինի հանձնարարություններ կատարողները, մնացած երևացող կամ չերևացող պաշտոնատար անձինք են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031