Ադրբեջանական մամուլի հետ նախագահ Իլհամ Ալիեւի զրույցի ժամանակ Բաքվի կողմից կիրառվող «Զանգեզուրի միջանցք» բառակապակցությունը հնչել է 10 անգամ։
«Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ աշխարհագրական կապի հաստատումը, որի մասին մենք շատ տարիներ ենք երազել, տեղի ունեցավ հենց նույն օրը (օգոստոսի 8-ին – խմբ․)։ Այլ կերպ ասած, Զանգեզուրի միջանցքն արդեն հաստատվել է ԱՄՆ նախագահի կողմից։ Ես հիմա համոզված եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը կասկած չունի, որ Զանգեզուրի միջանցքը կբացվի», – ասել է Ալիեւը։
«Զանգեզուր միջանցքի իրականացումը պետք է լուծված խնդիր համարել։ Չեմ կարծում, թե Հայաստանը կկարողանա խուսափել դրանից։ Դա հավասարազոր կլիներ ինքնասպանության՝ հատկապես հաշվի առնելով, որ ԱՄՆ նախագահ Թրամփն իր անունն է տվել այս ճանապարհին, եւ սա արդեն իր ճանապարհն է։ Հայաստանից եկող նորությունները նույնպես հուշում են, որ ճանապարհի ֆիզիկական շինարարությունը ծրագրված է այս տարվա համար», – ասել է նա։
Երկրի ղեկավարը հավելել է, որ եթե անգամ «Զանգեզուրի միջանցք»-ն այլ անուն կրի, բնույթը նույնն է մնալու՝ առանց մանրամասնելու, թե ինչ նկատի ունի։
Կարդացեք նաև
Բաքվի պատկերացմամբ, նշել է Ալիեւը, «Զանգեզուրի միջանցք»-ը ոչ միայն կապելու է Ադրբեջանը Նախիջեւանին, այլեւ որպես բեռների տարանցման միջազգային կապուղի է ծառայելու՝ մեկնարկելով Չինաստանից եւ Կենտրոնական Ասիայից եւ ձգվելով դեպի Արեւմուտք, Միջին Արեւելք, Պարսից ծոց եւ հյուսիս։
Հատկանշական է, որ Ալիեւն իր խոսքում քանիցս կիրառել է «Արեւելյան Զանգեզուր» եզրույթը, ինչը կարող նշանակել, որ ըստ նախագահի` գոյություն ունի նաեւ «Արեւմտյան Զանգեզուր»։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ



















































Այ փքված ու մեծամիտ հնդկահավ, էլի ջերմությունդ բարձրացել է ու սկսել ես զառանցել?։
Դու նամազ անելիս էլ զգույշ մնա, մեկ էլ տեսար Մադուրոյի նման քեզ էլ քո երկրից տեղափոխեն, այ նավթաբարոն, այ նավթաբալոն։