«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ, Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և հավատավոր ժողովուրդը տոնում են Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության լուսավոր տոնը։
Սա հավատքի, ճշմարտության և հոգևոր արժանապատվության տոն է, որի խորհուրդը չի կարող և չպետք է խեղաթյուրվի քաղաքական բեմադրություններով, որոնց ականատեսն ենք լինում պարբերաբար:
Եկեղեցին չի կարող լինել իշխանական ճաշակների սպասարկու, իսկ հավատը՝ վարչարարության առարկա։ Սուրբ խորհուրդները չեն ստեղծվում իշխանավորի հրահրմամբ ու քաղաքական ներկայությամբ, այլ ապրում են Եկեղեցու, ավանդության և հավատավոր ժողովրդի մեջ։
Կարդացեք նաև
Թող Սուրբ Ծննդյան փրկարար լույսը սթափեցնի, միավորի և զորացնի մեզ՝ Աստծո, ժողովրդի և մեր պատմության առաջ ունեցած պատասխանատվության գիտակցությամբ։
Եվ վերջում օրվա մաղթանքը. Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ, ձեզ և մեզ մեծ աւետիս։ Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի։


















































