Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ եմ արել, միացել եմ, դուք ո՞վ եք, որ ձեզ պետք ա ասեմ՝ ինչու եմ միացել»․ Փաշինյանի ուխտերթին մասնակցում են հիմնականում պաշտոնյաները

Հունվար 06,2026 14:06

Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցուց երթով գնացին Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Փաշինյանը՝ այսօր ուխտերթ են անցկացնում։

Լրագրողները նկատել են, որ Փաշինյանի նախաձեռնած ուխտերթին հիմնականում մասնակցում են բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց ենթակաները։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ։

Մանրամասները՝ տեսանյութում 

ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, լսելով լրագրողների հարցերը, հունից դուրս եկավ։ Հարցին, թե ինչո՞ւ է միացել եկեղեցու դեմ արշավին, Սուքիասյանը պատասխանեց․ «Լավ եմ արել, միացել եմ, դուք ո՞վ եք, որ ձեզ պետք ա ասեմ՝ ինչու եմ միացել, քեզ ո՞վ ա էդ իրավունքը տվել։ Ես ուզում եմ, որ Հայաստանում եկեղեցականները լինեն այնպիսին, ինչպիսին զարգացած երկրներում են, կարգ լինի, կանոն լինի, բարձր աշխատավարձ ունենան, բարձր եկամուտ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Փաշինյանն ու նրան ուղեկցողները հասել են Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի։

 

Ամբողջական տեսանյութն՝ այստեղ 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031