Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատի մարզում հրդեհ է բռնկվել 44-օրյա պատերազմում նահատակված հերոսի տանը. shamshyan.com

Հունվար 06,2026 21:21

Այսօր՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզոմ։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս խոշորացված համայնքի Նոր Խարբերդ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ, նշված բնակավայրի 18-րդ փողոցի թիվ 25 տանը առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են ընտանիքի անդամները, հարևանները ապա ժամանած հրշեջները։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն տան գույքի մեծ մասը մոխրի է վերածվել, որոշ գույք էլ դարձել է ոչ պիտանի։ Ցավոք մոխրի է վերածվել նաև տան տիրոջ, Արցախյան 44-օրա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս 31-ամյա Անդրանիկ Գևորգյանի փառքի անկյունը։ Միայն հրաշքով չի վառվել հերոսի մեծադիր նկարը։

Ընտանիքը բազմանդամ է, 3 անչափահաս՝ 11-ամյա Դանիելը, 4-ամյա Անդրանիկը, 7-ամյա Էլենը, թոշակառու հայրը և ընտանքի մյուս անդամները, ովքեր այս պահին ժամանակավորապես գիշերելու են իրենց բարեկամների տներում, միչև կարողանան լուծել առաջին անհրաժեշտության պարագաների խնդիրը, այդ թվում մահճակալների ու բազմոցի։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հերոս Ա․ Գևորգյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 20-ին։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031