Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատեսվում է ձեռք բերել ևս 7-10 ավտոմեքենա. Երևանի «Շտապբուժօգնություն» ծառայությունում տեխնիկական հագեցման ծրագրեր են իրականացվել

Հունվար 07,2026 15:28

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի «Շտապբուժօգնություն» ծառայություն, որտեղ իրականացվել են տեխնիկական հագեցման ու արդիականացման ծրագրեր:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ վարչապետը շրջել է «Շտապբուժօգնություն» ծառայությունում, ծանոթացել իրականացված ներդրումներին ու բարեփոխումներին:

Նշվել է, որ շարժակազմը համալրվել է ժամանակակից և գերհագեցած շտապ բուժօգնության 7 նոր ավտոմեքենաներով, որոնցից 6-ը գծային մեքենաներ են և 1-ը ռեանիմոբիլ: Նոր ավտոմեքենաները հագեցած են ժամանակակից բժշկական սարքավորումներով և հնարավորություն են տալիս շտապ բուժօգնության անձնակազմին առավել արագ և արդյունավետ արձագանքել արտակարգ իրավիճակներին՝ բարձրացնելով բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը: Ընդգծվել է, որ 2026 թվականին նախատեսվում է ձեռք բերել ևս 7-10 ավտոմեքենա՝ ավտոպարկի փուլային և ամբողջական թարմացման, ինչպես նաև ծառայության կայուն և անխափան աշխատանքի ապահովման նպատակով:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է նաև հեռախոսազանգերի կենտրոնի գործունեությունը: Նշվել է, որ իրականացվել են թվայնացմանն ուղղված աշխատանքներ: Մասնավորապես՝ կանչերի գրանցումն իրականացվում է պլանշետների միջոցով, ներդրվել է նույնականացման համակարգ և իրականացվում է բուժառուների էլեկտրոնային գրանցում:

«1-03» ծառայության արդիականացման շրջանակում զանգերի ձայնագրման և մոնիտորինգի շնորհիվ բաց թողնված զանգերի թիվը հասցվել է զրոյի: Ընդգծվել է, որ համակարգը սպասարկում է ոչ միայն Երևանի տարածքի, այլև ամբողջ Հայաստանի Հանրապետության «1-03» համարին մուտքագրված զանգերը՝ ապահովելով դրանց կենտրոնացված կոորդինացումը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031