Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը հայտարարել է, որ ցանկանում է մասնակցել 2028 թվականին Լոս-Անջելեսում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին։
«Ես միշտ ասել եմ, որ ինձ համար առաջնային են օլիմպիական խաղերը եւ Դեւիսի գավաթը։ Թիմային մրցաշարերը, որոնց մենք չենք մասնակցում 2021 թվականից, նույնպես ինձ համար կարեւոր են։ Ըստ էության, մենք գործող չեմպիոնն ենք։ Դրա համար կցանկանայի կրկին անպայման մասնակցել այդպիսի մրցաշարերի»,-մեր հայրենակցի խոսքերը մեջբերում է ՌԻԱ «Նովոստին»։
Խաչանովը Փարիզի օլիմպիական խաղերը բաց է թողել վնասվածքի պատճառով։ Նա Տոկիոյում նվաճել է մենախաղերում օլիմպիական խաղերի արծաթե մեդալը։
29-ամյա Խաչանովը ATP-ի մակարդակով նվաճել է ութ տիտղոս, որոնցից 7-ը՝ մենախաղերում։ Նա նաեւ Ռուսաստանի հավաքականի կազմում 2021 թվականի Դեւիսի գավաթակիրն է։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































