Chess.com-ը հրապարակել է այն շախմատիստների անունները, որոնք ամբողջ 2025 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ վաստակել են $ 100 հազարից ավելի գումար։ Տղամարդկանց ցուցակում տեղ են գտել 26 գրոսմայստերներ։ Լեւոն Արոնյանը երրորդն է։ Ահա առաջատարների 10-յակը։
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ $ 1 455 276, Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 889 598, Լեւոն Արոնյան (ԱՄՆ)՝ 751 881, Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 588 911, Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա)՝ 455 047, Վինսենտ Կայմեր (Գերմանիա)՝ 452 439, Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 439 567, Արջուն Էրիգաիսի (Հնդկաստան)՝ 431 214, Նոդիրբեկ Աբդուսատտորով (Ուզբեկստան)՝ 361 811, Ժավոխիր Սինդարով (Ուզբակստան)՝ 349 955։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































