Իմ նյութերը մեկնաբանելիս՝ օգտատերերը հաճախ կոչ են անում ինձ ապաշխարել, զղջալ նրա համար, որ ես նպաստել եմ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուն: Ընդհանուր առմամբ, ես, իհարկե, ապաշխարելու շատ բան ունեմ՝ թե՛ հասարակական եւ թե՛ անձնական կյանքում կատարած իմ արարքների համար: Բայց այս մեկը…
Ճիշտն ասած, ես չեմ կարծում, որ ակտիվորեն նպաստել եմ 2018 թվականի իշխանափոխությանը՝ փողոց չեմ փակել, բոցաշունչ տեքստեր չեմ գրել: Այդ իրադարձություններից առաջ, նախորդ տարիների ընթացքում անձամբ Փաշինյանին, որպես լրագրող եւ խմբագիր, աջակցել եմ, երբ նա նեղության մեջ էր, երբ հետապնդվում էր: Բայց ես դրա համար չեմ զղջում: Դա իմ սկզբունքն է՝ լինել անհիմն կերպով հալածվողների կողքին:
Եթե խոսքն այն մասին է, թե արդյոք ես ցանկանում էի, որ 2018-ին իշխանափոխություն լինի, ապա, այո, ցանկանում էի: Ես հույս ունեի, որ դրա արդյունքում մենք կունենանք ավելի ուժեղ բանակ, անկախ դատական համակարգ, իրապես ազատական տնտեսություն, որ այլեւս չեն լինի քաղբանտարկյալներ, չեն լինի անպատկառ, հղփացած իշխանավորներ, իրենց հարստությունից իրականության զգացումը կորցրած իշխանամերձ օլիգարխներ:
Ես սխալվել եմ իմ այդ ակնկալիքներում՝ որեւէ դրական փոփոխություն տեղի չի ունեցել: Այդ հիմա եմ հասկանում, որ այն համակարգը, որը գոյություն ուներ 2018-ին, Փաշինյանին ու նրա թիմակիցներին միանգամայն ձեռնտու էր, եւ նրանց ձգտումն էր՝ պարզապես օգտվել դրա «վայելքներից»: Չգիտեմ՝ պե՞տք է արդյոք ապաշխարեմ իմ այն ժամանակվա միամտության համար:
Կարդացեք նաև
Կանխատեսո՞ւմ էի արդյոք 2018-ին, որ Փաշինյանի գործողությունների արդյունքում մենք կկորցնենք Արցախը, կամ՝ որ կառավարությունը վայրագ հարձակում է սկսելու Հայ առաքելական եկեղեցու վրա: Ոչ, նման բան մտքիս ծայրով չէր անցնում: Կանխատեսողի տաղանդ չունենալու համար արդյոք պե՞տք է ապաշխարել, ես դարձյալ չեմ կարող ասել:
Իսկ ընդհանրապես կարծում եմ, որ, իհարկե, բոլորս պարտավոր ենք մեր սխալներն ընդունել: Բայց դա առավել կարեւոր է նրանց դեպքում, ովքեր պետության համար ճակատագրական որոշումներ են ընդունում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































Ես կարծում եմ, որ պետություն կառավարելը պակաս պատասխանատու գործ չէ, ինչպես ավտոմեքենա կառավարելը, բայց ապագա վարորդից պահանջվում է բժշկական թուղթ, իսկ պետության կառավարչից՝ ոչ: Հիմա մեր ընտրողները մեղավո՞ր են, որ հիվանդ մեկին կընտրեն գալիք ընտրություններում: Հիտլերն էլ չէր գա իշխանության, եթե նման բժշկական փորձաքննության ենթարկվեր: Աշխարհում համատարած պետության ղեկավարներ են ընտրվում ինքնասիրահարված նարցիսներ, ովքեր մի լավ բան են անում, հետո միգուցե փոշմանում են դրա համար ու տասնապատիկ հարյուրապատիկ վատն են անում. 18ի թավշյա առանց զոհերի երջանկությանը նարցիսի տրամաբանությամբ պետք է ավարտվեր 20ի հազարավոր զոհերի դժբախտությամբ: Իսկ նարցիսները վատ ուժերի կողմից շատ հեշտությամբ կառավարվում են, որովհետեւ կարմիր գծեր, սահմաններ չեն ճանաչում, ամենակարեւորը էմպատիա կարեկցելու ունակություն չունեն, դալտոնիկն էլ մի գույն չի տեսնում, բայց նրան գույնի հետ կապված պատասխանատու պաշտոն չեն տալիս: Մեր պատգամավորները պետք է հասկանան, որ եթե նման օրենք չընդունեն, վաղը պետություն չի լինի կամ կլինի ինչ որ այլ պետության կազմում, որտեղ նրանք երրորդ սորտի քաղաքացի կլինեն: Սա վերաբերում է նաեւ մեր ընտրողներին: Եկեք սովորենք շնորհակալ լինենք Արարչից մեր ամեն մի հաջողության համար եւ ամեն անհաջողություն օգտագործենք մտածելու եւ գործելու համար: Փա՛ռք մեր ժողովուրդներին եւ մեր Արարչին:
“Դա իմ սկզբունքն է՝ լինել անհիմն կերպով հալածվողների կողքին”
Իսկ եթե այդ Անհիմն հալածվողը ասենք ձեր չսիրած անձն է, ասենք նույն “հղփացած իշխանավորը ” կամ օլիգարխը ?
…ուզում եք ասել, որ կանգնած եք եղել էն Հանրապետականների կողքին, ում դագաղն էին ֆռացնում 2018-ին ?
կամ էլ կանգանած էիք Քոչարյանի ու Մանվելի կողքին, երբ իրանց լրիվ սարքած գործերով բռնում էին ?
Սիրված դերասան,երջանկահիշատակ Երվանդ Մանարյանն ել էր ցույցերին մասնակցում;Նրան ոչ պաշտոն էր պետք,ոչ ուրիշ ակնկալիք;Նրան պետք էր արդար,զարգացած,ժողովրդավարական Հայաստան;
Այս հոդվածը մեծամասամբ ինքնապաշտպանական, ինքնարդարացման բնույթ է կրում։ Հարգելի Արամ, այն, որ 2018-ին, ինչպես նաև դրանից առաջ, որոշ մարդիկ գիտակցում էին Փաշինյանի ղեկավար դառնալու հնարավոր հետևանքները, արդեն իսկ ցույց է տալիս, որ դեռ այն ժամանակ կային նախադրյալներ այդպես մտածելու։ Ուստի, կանխատեսումների տաղանդ ունենալ կամ չունենալն այստեղ կապ չունի։ Եթե Դուք պատրաստ չեք ինքնազննում անել, հետ հայացք գցել և հասկանալ, թե որտեղ եք սխալվել և ինչու, ապա ոչ մի բան ասել, և առավել ևս՝ ապաշխարել, պետք չէ։
Anonymous: Այո, ամբոխը հիմնավորման կարիք չունի: Փաստորեն, 2018-ին մտավորականները ձախողեցին իրենց քաղաքացիական ամենակարևոր պարտականությունը` ուշադիր զննել, մանրակրկիտ ուսումնասիրել, ստուգել, համեմատել ու զգուշացնել հայրենակիցներին:
Լավատես: …մեր ընտրողները մեղավո՞ր են, որ հիվանդ մեկին կընտրեն գալիք ընտրություններում…
Այո, մեղավոր են: Բայց անտրտունջ ապրում են իրենց մեղավորության հետ: Որովհետև
ա) իրենք էլ հիվանդ են` առողջ մարդը 2021-ին կընտրե՞ր նիկոլին նորից:
բ) նիկոլը մի մեծ մեղավոր է հռչակել` Գարեգին Բ: Ու ամբոխը կլպստի նիկոլի կոշիկների փոշին, այս հնարքի համար: Ո՞վ է այսօր խոսում նիկոլի մեղքի-պատասխանատվության մասին:
Այո, մեղավոր են, որ երգ-ու-պար, խորոված անող տղաներին չսթափեցրին 2018-ին` 2020-ի հազարավոր զոհերը հիմնականում 18-22 տարեկան տղերք էին:
ՀՀ-ը դեռ ապրում և գործում է սովետների սխեմաներով` Ձեր ասած օրենքը կընդունվի առնետի ծակով (loop), որ նիկոլանման էակները պլստան, անցնեն:
Օրենքները ՀՀ պետք է մշակվեն մեր սփյուռքի մասնագետների կողմից:
Նաև միշտ բերեք փաստացի օրինակ, թե չէ կենացի պես է հնչում` «…շնորհակալ լինենք Արարչից մեր ամեն մի հաջողության համար»:
Արամ Աբրահամյան:
…Ես հույս ունեի, …իմ այդ ակնկալիքներում, …հիմա եմ հասկանում, …Կանխատեսո՞ւմ էի արդյոք 2018-ին, …այն ժամանակվա միամտության համար…
Չգիտեմ՝ պե՞տք է արդյոք ապաշխարեմ…
Բայց Դուք հասուն մարդ էիք և կաք: Անհասկանալի է:
Միթե չէք վերլուծում, քննության ենթարկում…
Մեր հայրենակիցը կարիք ունի մտավորականության անաչառ եզրակացություն անելու տաղանդի պտուղների: Կանխագուշակելը սուրճի բաժակ նայողներից են ակնկալում: Այսօրվա քաղաքացին գուցե և չի գիտակցում, բայց դրան էլ կհասունանա: ՀՀ միջին վիճակագրական քաղաքացու քաղաքական IQ-ուն դեռ մանուկի մակարդակի է:
Դավիթ,
Այո, տաքանդ չէր պահանջվում հասկանալու համար թե ինչ վտանգներ էր բերում նիկոլը: Ու առավել կարևոր է, որ նիկոլն 2026-ին օգտագործում է 2018-ի նույն Սեր-Ատելություն սխեման (շաղախ = սեր դեպի Հիսուս + ատելություն դեպի ՀԱԵ):
Կազմակերպվել է պահանջվում:
Ashot, Դերասանը չճանաչեց դերասանությունը: Ափսոս: