Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը քանդում է բանակը հիմնովին. Շիրազ Մանուկյանց

Հունվար 08,2026 11:05

«Մեր ձևով» շարժման անդամ Շիրազ Մանուկյանցն ասում է․

Ինչպե՞ս է լինում, որ Ալիևը պատկերացումներ ունի իր բանակի մասին, իսկ Նիկոլ Փաշինյանն իր բանակի մասին՝ ոչ: Ինչպե՞ս է լինում, որ մամուլում շրջանառվում է տեղեկություններ, որ Ադրբեջանն ավելացնում է իր բանակի բյուջեն՝ նախորդ տարվա համեմատ: Նախորդ տարի եղել է 5 միլիարդ դոլար, իսկ այս տարի՝ ավելի շատ: Թուլության մարմնացում Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ չի ավելանալու բանակի բյուջեն:

Իմ պարզ կարծիքով և ընդհանրապես՝ նա չի սիրում պետությունը, չի սիրում ձեզ ու չի սիրում զինվորին: Եթե զինվորին սիրեր՝ զինվորը 45 օր առանց հերթափոխի պոստում չէր մնա: Այս մարդը քանդում է բանակն ու երկիրը հիմնովին, որովհետև չի ցանկանում մտածել ու անհանգստանալ բանակի ու պետության մասին: Նա իր ամբողջ գործունեությունը ծավալում է հոլովակների, խոսքերի ու դատարկաբանության մեջ: Մեզ ուժեղ ղեկավար է պետք, ոչ թե թուլության մարմնացում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031