Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ մեկնարկեց Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստը։
Մինչ նախագահող դատավորի՝ դահլիճ մուտք գործելը Բագրատ սրբազանը հնչեցրեց շարականներ ու Հրաժարիմքը։
Այնուհետև ջերմ ողջունեց դահլիճում հավաքվածներին՝ օդային համբույրներով։
Կարդացեք նաև
Կարեն Ֆարխոյանը հայտարարեց՝ այսօրվա դատական նիստին պետք է քննության առնեին Մովսես Շարբաթյանի խափանման միջոցի հարցը, բայց քանի որ Վերաքննիչ քրեական դատարանը նրա խափանման միջոցի փոփոխություն էր կատարել՝ կիրառելով տնային կալանք ու երեք միլիոնի գրավ, այժմ առարկայազուրկ է դառնում այդ միջնորդության քննարկումը․ դրա անհրաժեշտությունը չկա։
Դատարանը ստացել էր նաև Մովսես Շարբաթյանի պաշտպան Էդուարդ Հովհաննիսյանի դիմումը, որով տեղեկացնում է, որ հունվարի 7-9-ը գտնվելու է արձակուրդում և չի կարող ներկա գտնվել դատական նիստին։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը նշեց, որ պետք է ճկուն գտնվել՝ հակառակ պարագայում դատական նիստի հետաձգման հիմք է առաջանում։ Նա վստահեցրեց, որ այս դահլիճում շահերի միջև հակասություն չկա այն պարզ պատճառով, որ այս մարդիկ հանցանք չեն կատարել։ Նա նաև խնդրեց հինգ րոպե տեխնիկական ընդմիջում։ Կարեն Ֆարխոյանը նիստն ընդմիջեց 10 րոպեով։
Ընդմիջումից հետո նախագահող դատավորն ընթերցեց մեղադրյալներ Մովսես Շարբաթյանի և Արմեն Ալեքսանյանի դիմումները, որ չեն առարկում՝ իրենց շահերը պաշտպանի Ալեքսանդր Կոչուբաևը։
Ելույթ ունեցավ Բագրատ Սրբազանը և նշեց․ «Հայրենատեր մարդկանց և հավատով մարդկանց շնորհավորում եմ, մաղթում եմ չարիքից զերծ Հայաստան»։
Դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ






















































