Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց այն մասին, 10 եպիսկոպոսների հետ որպես ՀՀ վարչապետ հայտարարության տեքստ ստորագրելուց հետո իրավաբաններն ասում են, որ Փաշինյանը սահմանադրական կարգ է խախտել, եւ նրան սպառնում է 10-15 տարվա ազատազրկում։
«Ես հիմա որպես վարչապետ եմ ձեր առջեւ կանգնած, բայց ես քաղաքացի՞ չեմ, ես քաղաքացի եմ նաեւ։ Ես Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հետեւորդ եմ նաեւ։ Շատ լավ, ես կարող էի գրել՝ Նիկոլ Փաշինյան, ՀՀ քաղաքացի, եւ դուք այսօր բրիֆինգին հարց կտայիք՝ ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյան, բա դուք ի՞նչ գործ ունեք վարչապետի կեցավայրում, ինչո՞ւ չեք գնացել Իջեւանի ձեր բնակարանում կազմակերպել այդ հավաքը»,- ասաց Փաշինյանը։
Քրեական պատասխանատվության մասին հարցին անդրադառնալով՝ նա ասաց․ «63-րդ Սաղմոսն այդ հարցի պատասխանը տալիս է, որտեղ ասվում է՝ անօրենություն փնտրեցին, հոգնեցին փնտրելուց եւ քննելուց։ Թող շարունակեն փնտրել եւ քննել, եւ նրանց բացի հոգնությունից ուրիշ ոչ մի բան չի սպառնում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանին նաեւ հարց ուղղվեց այն մասին, որ ժամանակին, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, օֆշորային սկանդալի կիզակետում հայտնված Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին անվանում էր «Բենթլի Սամո», հիմա «Բենթլի Սամոյի» հե՞տ է պատրաստվում «բարենորոգել» Հայ Առաքելական եկեղեցին։
Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Մեզնից յուրաքանչյուրը, ՀԱՍԵ ցանկացած հետեւորդ պետք է գիտակցի երկու բան, որ ինքը մեղավոր է, ինչպես նկատի ունեին Նոր Կտակարանի մաքսավորներին ու մեղավորներին, եւ մյուս կողմից, եթե ինքը Հիսուս Քրիստոսի իրական հետեւորդ է, ինքը նաեւ Հիսուս Քրիստոսի գործելակերպի, վարվելակերպի, խոսույթի տրամաբանության եւ առաքելության մեջ է։ Ես եպիսկոպոսների մեջ նստում եմ որպես մեղավոր, իրենք նստում են՝ որպես եպիսկոպոս»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































Դու ոչ միայն եպիսկոպոսների մեջ ես նստում որպես մեղավոր, դու ժողովրդի մեջ էլ ես նստում որպես մեղավոր, իսկ քո պաշտոնազրկումից հետո բանտում ես նստելու որպես մեղավոր։
նիկոլ, իսկ կարողա? դուխդ հերիքի, մի սաղմոս էլ ալիևի վրով ասես։ Ամեն ձևով ալիևին կրվում ես, գոնե սաղմոսով մի հատ պորտը տեղը դիր։