PROFC վարկածով աշխարհի չեմպիոն, «Կայսր» մականվամբ (Emperor) MMA մարզիկ Դավիթ Խաչատրյանը, որը զբաղվում է խառը մարտարվեստներով՝ դրվատանքով է արտահայտվել Մոսկվայում գործող «Առյուծի սիրտ» մարզական ակումբի մասին. «Սամվել Կարապետյանի ակումբն է։ Երևի մի յոթ-ութ տարի է՝ այդ ակումբը կա Ռուսաստանում, այնպես չի, որ նոր է բացվել։ Միակ ակումբն է, որ մեր հայ մարզիկները բոլորն այնտեղ պարապում են։ Ինչքան պրոֆեսիոնալ տղա կա՝ Արման Ծառուկյանից սկսած, սաղս այնտեղից ենք՝ համարյա տարիներով։ Միակ տեղն է, որ տարիներով օգնում են մարզիկներին թե գումարով, թե ամեն ինչով»:
Նա մասնավորապես ընդգծել է մարզասրահի կահավորվածությունը, մարզիչների արհեստավարժությունը, նաեւ, որ ապահովում են վիտամիններից մինչեւ անհրաժեշտ ամեն ինչով: «Միակ տեղն է աշխարհում երևի, որ սպորտով հայերին կոնկրետ հավաքել են իրար հետ ու օգնում են,- ասել է Դավիթ Խաչատրյանը:- Ոչ մեկն այնտեղ փող չի տալիս պարապելու համար»:
Մանրամասն՝ տեսանյութում


















































