Լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է կառավարության որոշմամբ փոխվել իր ծառայողական ավտոմեքենայի պետհամարանիշը։ Կառավարության որոշմամբ «001 UU» պետհամարանիշը փոխվել է «1» թվանշանով։
«Համարանիշի փոփոխությունը տեղի է ունեցել հետեւյալ տրամաբանությամբ, որ որոշակի ինդիկացիա է եղել, որ գործող համարանիշի վրա գրվող հայերեն ՍՍ տառը այդպես արձանագրվել են որպես Սերժ Սարգսյանի անվանատառեր։ Եվ մենք կարծում ենք, որ պետական այդ համարանիշը չպետք է որեւէ մեկի անվանատառ կրի։ Այսինքն՝ հիմա ես էլ չպետք է գրեմ՝ «ՆՓ 001»»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ հարցին, որ իր հրավիրած «ուխտերթին» մեծամասամբ պաշտոնյաներն ու պետական համակարգի աշխատակիցներն էին մասնակցում։ «Երթը բավականին մարդաշատ էր, այնտեղ կային պետական պաշտոնյաներ, այնտեղ կային քաղաքացիներ, ինձ քանի հոգի զոհվածի մայրեր են մոտեցել այդ երթի ժամանակ, իրենք պետական պաշտոնյա չէին, մարզերի բնակիչներ են մոտեցել, մարդիկ կային՝ արտերկրից էին եկել, որ էդ երթին մասնակցեին, իրենք պետական պաշտոնյա չէին։ Այսինքն՝ վարչապետը հրավիրում է երթ, եւ պետական կառավարման թիմակիցները պիտի չմասնակցե՞ն, հա՞, պիտի բոյկոտե՞ն։ Բա չմասնակցեն, պիտի ասեք՝ վարչապետը երթ է հրավիրել, պաշտոնյաները բոյկոտել են։ Սա նշանակում է՝ կառավարման ճգնաժամ կա ՀՀ-ում։ Պաշտոնյաներն էլ են մասնակցել, ոչ պաշտոնյաներն էլ։ Ո՞վ է հաշվել, որ մեծամասնություն էին, ես էլ ասում եմ, որ ճնշող փոքրամասնությունն է եղել պետական ապարատի աշխատող»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































