Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի աշխատակազմին սպասարկող մեքենաների պետհամարանիշների «ՍՍ» կոդերը շրջանառության մեջ են դրվել Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք. Արմեն Մինասյան

Հունվար 08,2026 18:45

Քաղաքագետ, «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմեն Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը

Ազգի հոգեպես անառողջ հատվածին տեղեկացնենք, որ պետության ղեկավարի` նախագահի աշխատակազմին սպասարկող մեքենաների պետհամարանիշների «ՍՍ», կառավարության «ԼԼ», խորհրդարանի «ՕՕ» և մյուս կոդերը շրջանառության մեջ են դրվել Սերժ Սարգսյանի, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի կառավարումից առաջ, այսինքն` Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք:

Ավելին` այդ և մյուս կոդերը հատուկ ընտրված էին, քանզի միաժամանակ առկա էին և լատինական, և մեսրոպյան այբուբենում (տարբեր հնչյունաբանությամբ):

Եվ ուրեմն` հասկանանք մեծամիտ ինքնակալական մղումները և տուրք չտանք մեզ շփոթեցնելու փորձերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031