Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստիպված կլինի հեռանալ, մենք դա կանենք անցնցում, քրիստոնեական հանդուրժողականությամբ եւ սիրով տոգորված»․ Փաշինյանը՝ վեհափառի մասին

Հունվար 08,2026 19:03

Լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց՝ կաթողիկոսը հայտարարել է, որ հեռանալու մտադրություն չունի, 10 հոգեւորականների հետ ի՞նչ գործողությունների է դիմելու Փաշինյանը։

«Ինչ վերաբերում է նրան, թե մենք ինչ ենք պատրաստվում անել, ասում եք, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանալու մտադրություն չունի։ Մենք պատրաստվում ենք այնպես անել, որ ինքն այդ մտադրությունը փոխի։ Ոչ մեկ էլ հեռանալու մտադրություն չի ունենում, Սերժ Սարգսյանն էլ հեռանալու մտադրություն չուներ, բայց ստիպված էր հեռանալ։ Նույնն էլ Կտրիճ Ներսիսյանը ստիպված կլինի հեռանալ։ Մենք դա կանենք անցնցում, քրիստոնեական հանդուրժողականությամբ եւ սիրով տոգորված»,- ասաց նա։

Անդրադառնալով իր գործողություներին քրեաիրավական գնահատական տալու հարցին՝ Փաշինյանն ասաց․ «Հայաստանի Հանրապետությունը ինստիտուցիոնալ պետություն է, եւ համոզված եղեք՝ եթե իմ արարքներում կամ որեւէ մեկի արարքներում լինեն քրեական օրենսգրքի արձագանքի ենթակա արարքներ, դրանք իրենց արձագանքն անպայման կստանան»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, թե ոմանք եկեղեցին փորձում են օգտագործել որպես հենման կետ՝ ՀՀ դեմ գործելու համար։ Հարցին, թե ովքե՞ր են ոմանք, եթե անուն կամ փաստ չի ներկայացվում, ստացվում է, որ մերկապարանոց հայտարարությո՞ւն է անում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «ԱԱԾ հայտարարությունը չեք տեսել, ի՞նչ փաստ եք ուզում։ Եզրաս Ներսիսյանի մասին հայտարարությունը չեք տեսե՞լ։ Այդ փաստը դա ուղղակի արտահոսք չէ, դա պաշտոնական մարմնի կողմից պաշտոնապես հրապարակված, գաղտնազերծված փաստաթուղթ է, հո հերքելով չէ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031