Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը ներկայացրել է հայրենադարձության խթանման ուղղությամբ իրականացվող միջոցառումներն ու նախաձեռնությունները

Հունվար 08,2026 20:43

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հունվարի 8-ին ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիին:

Զարեհ Սինանյանը ողջունել է Մոնիկա Սանդրիին և կարևորել ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի գործունեությունը, ընդգծելով համագործակցության ամրապնդման և խորացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը ներկայացրել է Գրասենյակի առաջնահերթություններն ու ծրագրերը, մասնավորապես հայրենադարձության խթանման ուղղությամբ իրականացվող միջոցառումներն ու նախաձեռնությունները:

Մոնիկա Սանդրին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել գրասենյակի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ:

Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և ՄԱԿ ՓԳՀ միջև ձևավորված սերտ և արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես նաև քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031