Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնի (ACSES) վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանի ֆեյսբուքյան գրառումը
Ես սխալվել եմ
Երբ ադրբեջանական բենզինի առաջին խմբաքանակը եկավ Հայաստան, ես կարծիք հայտնեցի, որ դա միանգամյա մատակարարում է․․․ երեկ հայտնի դարձավ, որ սպասվում է երկրորդ խմբաքանակը՝ 1-ական միլիոն լիտր AI-92 և դիզվառելիք, 1.8 մլն լիտր AI-95:
Տարեկան կտրվածքով Հայաստանի բենզինի շուկան մոտ 300 մլն լիտր է, իսկ դիզելային վառելիքինը` մոտ 210 մլն լիտր, այսինքն` միջինում ամսական կտրվածքով հանրապետությունը սպառում է 25 մլն լիտր բենզին և 17.5 մլն լիտր դիզվառելիք, ինչը նշանակում է, որ եթե մատակարարման տեմպերը պահպանվեն ադրբեջանական բենզինը շոշափելի մասնաբաժին կունենա մեր շուկայում, ի դեպ, նկատե՞լ եք, որ ռուսական բենզինի գինն էլ է սկսել նվազել, օրինակ, այս շաբաթ Գեղարքունիքում 490 դրամով AI-92 բենզին եմ հանդիպել․․․


















































