Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օտարումը կազատվեն ԱԱՀ-ից

Հունվար 09,2026 12:20

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 17.12.2025թ. ՀՕ-487-Ն օրենքի համաձայն ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ-ից) ազատվում են էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ՀՀ տարածք ներմուծումը կամ օտարումը։

Մասնավորապես․

1) 2026թ հունվարի 1-ից մինչև 2026թ հունվարի 31-ը ներառյալ ԱԱՀ-ից ազատվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000, 8704 60 000 և 8711 60 ծածկագրերին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ՀՀ տարածք ներմուծումը կամ օտարումը,

2) 2026թ փետրվարի 1-ից մինչև 2026թ դեկտեմբերի 31-ը ներառյալ ԱԱՀ-ից ազատվում են 2023թ դեկտեմբերի 31-ից հետո թողարկված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000, 8704 60 000 և 8711 60 ծածկագրերին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ՀՀ տարածք ներմուծումը կամ օտարումը:

Նշենք, որ օրենքն ուժի մեջ է մտել 2026 թ․ հունվարի 1-ից։

ՀՀ ՊԵԿ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ և ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031