Լրահոս
Օրվա լրահոսը

Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել Պոլսո հայոց պատրիարքին՝ Ստամբուլում ջերմ ընդունելության համար

Հունվար 09,2026 14:05
Հռոմի Պապ Լևոն XIV-ը նամակով շնորհակալություն է հայտնել Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին՝  Ստամբուլում՝ հայկական Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր տաճարում ջերմ ընդունելության համար, հայտնում է Պոլսո հայոց պատրիարքությունը։

Կաթոլիկ Եկեղեցւոյ Հոգեւոր Պետ Ն.Ս.Տ.Տ. Լեւոն ԺԴ. Սրբազան Քահանայապետը նամակով մը շնորհակալութիւն յայտնեց Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Հօր։

Ինչպէս ծանօթ է, Նորին Սրբութիւնը Ստանպուլ այցելութեան օրերուն՝ 30 Նոյեմբեր 2025, Կիրակի առաւօտ այցելած էր նաեւ Ս. Աստուածածին Աթոռանիստ Մայր Եկեղեցի եւ մէկտեղուած Նորին Ամենապատուութեան հետ։

Նամակին մէջ Նորին Սրբութիւնը ըսաւ.
«Նորին Ամենապատուութիւն
Տ. Սահակ Բ. Պատրիարք Հայոց Թուրքիոյ

Երախտապարտ սրտով կ՚ուզեմ անգամ մը եւս շնորհակալութիւն յայտնել Ձեզի՝ Սուրբ Աստուածածին Աթոռանիստ Մայր Եկեղեցւոյ մէջ ընծայուած ջերմ ընդունելութեան, ինչպէս նաեւ Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ միջեկեղեցական յարաբերութիւններու բնագաւառէն ներս ունեցած նշանակելի ներդրումներուն լոյսին տակ խորհրդածելու առիթին համար։

Կը վստահեցնեմ, որ Ձեզ կը յիշեմ իմ աղօթքներուս մէջ։ Խոնարհաբար կը խնդրեմ, որ Դուք ալ զիս յիշէք ձեր աղօթքներուն մէջ։ Աստուածամայրը իր Որդւոյն գահին առջեւ թող բարեխօսէ մեզի համար։

Լեւոն ԺԴ. Պապ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031