«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանի ֆեյսբուքյան գրառումը
Տեղեկացնում եմ, որ այսօր ժամը 10:00-ի սահմաններում Թամանցիների փողոցում` վերջնակետում հաց ուտելիս, թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը ծեծի է ենթարկվել ուղևորներից մեկի կողմից։
Վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և Շտապօգնության ծառայության մեքենայով տեղափոխվել է բուժհաստատություններից մեկը։
Վարորդը դիմել է ոստիկանություն։
Կարդացեք նաև
«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն խստորեն դատապարտում է հանրային տրանսպորտի բնականոն գործունեությունը խոչընդոտող այս և նմանօրինակ ցանկացած միջադեպ։


















































