Լրահոս
Օրվա լրահոսը

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների լայն օրակարգ, տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին առնչվող հարցեր

Հունվար 09,2026 17:57

Հունվարի 8-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԻԻՀ արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի գլխավորությամբ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների լայն օրակարգ, տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին առնչվող հարցեր։

Վահան Կոստանյանը և Մաջիդ Թախթ Ռավանչին գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև համագործակցության ակտիվ դինամիկան, որն արտահայտվում է նաև տարբեր մակարդակներով փոխադարձ այցերի միջոցով: Վերահաստատվել է երկու երկրների ղեկավարների մակարդակով արտահայտված՝ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու վճռականությունը։

Մտքեր են փոխանակվել էներգետիկայի, ենթակառուցվածքների, առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ բնագավառներում համագործակցության զարգացման հեռանկարների և կոնկրետ ծրագրերի իրականացման ընթացքի շուրջ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն անդրադարձ է կատարել տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված նախագծերին, այդ թվում նաև՝ «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի կյանքի կոչման արդյունքում ակնկալվող նոր հնարավորություններին:

ԱԳՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031