Լրահոս
Օրվա լրահոսը

Ես ասացի՝ Աշոտիկ Կամավոսյանն այն մարդը չէ, ում հանդիպել եմ սիրահարների այգում. Հովիկ Աղազարյան

Հունվար 09,2026 18:32

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի գործով դատական նիստը: Հրապարակվեցին հեռախոսային զրույցների ձայնագրությունները:

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Նախաքննությամբ պարզվել է, որ Աշոտիկ Կամավոսյանն իր ծանոթի օժանդակությամբ դիմել է ԱԺ պաշտոնատար անձին՝ 200.000-300.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց, օրենքով նախատեսված կարգերի շրջանցմամբ, 150․000-200․000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար: 2023 թվականի օգոստոսի 9-ին ԱԺ պատգամավորը հայտնել է, որ արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, և գործընթացը սկսելու համար պահանջել է 200.000 ԱՄՆ դոլար, որից 100.000 ԱՄՆ դոլարը՝ սկզբում, իսկ մնացած գումարը՝ գործարքի մեկնարկից հետո տալու պայմանով: 2023 թվականի օգոստոսի 10-ին ԱԺ պատգամավորի հետ հանդիպման ժամանակ Ա. Կ.-ն վերջինիս տեղեկացրել է, որ կարող է 20.000 ԱՄՆ դոլար փոխանցել պաշտոնատար անձին, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման ժամանակ: ԱԺ պաշտոնյան, սակայն, նշել է, որ նախապես որոշված գումարի չափը հաշվի առնելով՝ ինքն արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, ուստի՝ հրաժարվել է Ա. Կ.-ից 20.000 դոլար գումարը ստանալուց»:

-Փաստորեն, երբ ես առաջին անգամ տեսնվեցի Աշոտիկ Կամավոսյանի հետ, ես ասացի՝ իրեն առաջին անգամ եմ տեսնում: Այսինքն՝ ինքը այն մարդը չէ, ում հանդիպել եմ սիրահարների այգում: Առերեսումներից հետո իր հետ անձնական զրույց ունեցա, լրիվ ուրիշ բաներ ասաց, հարմար չեմ գտնում հիմա ասեմ,- հայտարարեց Աղազարյանը:

Նա ասաց, որ իրենք միջնորդություն կներկայացնեն, որ իրենց տրամադրվեն Աշոտիկ Կամավոսյանի, Սլավիկ Կարապետյանի եւ Սլավիկ Պողոսյանի բոլոր հեռախոսազանգերը, որ իրենք հայտնաբերեն այն Աշոտին, որի հեռախոսահամարն օգտագործվել է, որի հետ ինքը խոսել է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031