Հունվարի 9-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը և ընդգծել առկա խնդիրներին համատեղ լուծումներ մշակելու արդյունավետությունը։
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության շարունակականության պատրաստակամությունը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ




















































