Լրահոս
Օրվա լրահոսը

Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին. հոգեւորականների հայտարարությունը

Հունվար 09,2026 23:55

«Իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։

Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին»,- այս հայտարարությունն են իրենց ֆեյսբուքյան էջերում տարածել բազմաթիվ հոգեւորականներ: Եվ մասնավորապես

1.Տեր Նշան քահանա Պանֆյորովը

2.Տեր Ընծա քահանա Միրզոյանը

3.Սարգիս քահանա Սարդարյանը

4.Տեր Փառեն քահանա Պետրոսյանը

5.Տեր Վրթանես քահանա Բաղալյանը

6.Եզնիկ քահանա Գալստյանը

7. Տեր Զարեհ քահանա Աշուրյանը

8.Տեր Պարգև քահանա Զեյնալյանը

9.Տեր Արիստակես քահանա Հովհաննիսյանը

10.Տեր Մուշե քահանա Վահանյանը

11. Տեր Նահապետ քահանա Կարապետյան

12.Տեր Վարուժան ավագ քահանա Տերտերյանը

13.Մաշտոց աբեղա Մխիթարյանը

14. Մասիս քահանայ Շահինեանը

15. Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը

16. Տեր Օշական քահանա Խաչատրյանը

17. Տեր Նարեկ քահանա Սարգսյանը

18. Տեր Թադեոս քահանա Տերտերյանը

19. Նարեկ քահանա Անտոնյանը

20. Տեր Սարգիս քահանա Սարգսյանը

21. Տեր Հրանտ քահանա Մանուկյանը

22.Տեր Հայկ քահանա Քոչարյանը

23.Տեր Բաբկեն քահանա Ստեփանյանը

24.Տեր Գարեգին քահանա Սարգսյանը

25.Հայր Մաղաքիա Տեր-Մկրտչյանը

26.Տեր Մուշե քահանա Ենգիբարյանը

27.Տեր Արծրուն քահանա Միքայելյանը

28. Տեր Հովհան քահանա Գևորգյանը

29.Տեր Սիմոն քահանա Տեր-Մկրտչյանը

30. Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանը

31.Տեր Առաքել քահանա Ամիրյանը

32. Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանը

33. Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը

34.Տեր Հակոբոս քահանա Իսահակյանը

35.Տեր Մակար քահանա Գալամդարյանը

36.Տեր Գառնիկ քահանա Ավոյանը

37.Տեր Քերովբե քահանա Բարսեղյանը

38. Տեր Սերովբե քահանա Պատվականյանը

39.Տեր Եփրեմ քահանա Զարգարյանը

40.Տեր Սահակ քահանա Ղարիբյանը

41.Տեր Մարկոս քահանա Սարգսյանը

42.Արարատ քահանա Պողոսյանը

43.Տ. Գրիգոր աբեղա Մինասյանը

44.Տեր Նշան քահանա Թովմասյանը

45.Տեր Արսեն քահանա Իսրայելյանը

46. Տեր Եփրեմ քահանա Հարությունյանը

47.Տեր Գևորգ քահանա Վարդանյանը

48.Տեր Տաճատ քահանա Բարսեղյանը

49. Տ. Անդրէաս Քահանայ Կարապետեանը

50. Տեր Սիոն քահանա Հայրապետյանը

51.Տեր Հովհաննես քահանա Գրիգորյանը

52. Տեր Արտավազդ քահանա Սիմոնյանը

53. Տեր Սեպուհ քահանա Հակոբյանը

54.Տեր Արտակ քահանա Սուլթանյանը

55.Տեր Արսեն քահանա Փահլևանյանը

56. Տեր Ղևոնդ քահանա Տյոմկինը

57. Տեր Սեդրակ քահանա Ազնավուրյանը

58.Տեր Երվանդ քահանա Երանյանը

59.Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը

60.Տեր Նշան քահանա Ալավերդյանը

61. Տ. Գևորգ քհն. Աբյանը

62.Տէր Միւռոն Քահանայ Սարգիսեանը

63.Տեր Հարություն քահանա Քեսաբյանը

64.Տեր Ներսես քահանա Խանանյանը

65.Տեր Հուսիկ քահանա Գրիգորյանը

66.Տեր Սիոն քահանա Հայրապետյանը

67.Տեր Թորգոմ քահանա Վարդանյանը

68.Տեր Մեսրոպ քահանա Օհանյանը

69.Տեր Մաշտոց քահանա Հակոբյանը

70.Տեր Եղիշե քահանա Բարսեղյանը

71.Տեր Համբարձում քահանա Դանիելյանը

72. Տեր Կարապետ քահանա Ստեփանյանը

73.Տ. Տարոն վարդապետ Ղուլիկյանը

74.Տեր Թորգոմ քահանա Վարդանյանը

75. Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը

76.Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը

77. Տեր Մխիթար աբեղա Եփրեմյանը

78.Տեր Զորայր քահանա Կարապետյանը

79.Տեր Թաթուլ ավագ քահանա Հակոբյանը

80.Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը

81.Տեր Շնորհք քահանա. Բաղդասարյանը

82.Հարություն վարդապետ Կիրակոսյանը

83.Տեր Հարություն քահանա Պետրոսյանը

84.Տեր Վարագ քահանա Հակոբյանը

85.Տեր Շիրակ ավագ քահանա Առաքելյանը

86.Տեր Անդրանիկ քահանա Սարգսյանը

87.Տեր Դավիթ քահանա Կյուրեղյանը

88. Տեր Թադեոս քահանա Բարսեղյանը

89.Տեր Հարություն քահանա Ավագյանը

90.Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը

91.Տեր Ստեփանոս քահանա Ավետիսյանը

92.Տաթև քահանա Մարուքյանը

93.Տեր Փավստոս քահանա Սարգսյանը

94.Տեր Գևորգ քահանա Կրտիկաշյանը

95. Տեր Արմաշ քահանա Պողոսյանը

96. Տեր Ղևոնդ քահանա Գափոյանը

97.Տեր Մկրտիչ քահանա Երանյանը

98.Տեր Մխիթար քահանա Ահարոնյանը

99.Տեր Ղեւոնդ քահանա Թազայանը

100. Հայր Աթանաս Սարգսյանը

101. Տեր Հովհաննես քահանա Ալեքսանդրյանը

102.Տեր Արսեն ավագ քահանա Սիմոնյանը

103.Տեր Սեպուհ քահանա Բաղդասարյանը

 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի օրակարգին միանալու մասին հայտարարել էր ընդամենը 13 քահանա: Ավելի ուշ հայտնի դարձավ եւս մեկի՝ Տեր Վահան քահանա Առաքելյանի միանալու մասին:

Ընդ որում՝ «Անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա օրինական գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին»,- տեքստից բացի՝ որոշ հոգեւորականներ հանդես են եկել առանձին հայտարարություններով: Ներկայացնում ենք մի քանի օրինակներ:

Ափսոս, որ չեք հասկանում, թե ինչ վնաս եք հասցնում մարկանց եւ նրանց հոգու փրկությանը, հոգեւոր կյանքին ընդհանրապես։ Չե՞ք հասկանում, որ կեղծիքի ջրաղացին ջուր լցնող եք դառնում։ Չե՞ք հասկանում, որ բաժանումի, անջատումի, քաոսի համահեղինակներ եք դառնում։ Չե՞ք տեսնում, որ չարություն սերմանողները, հայհոյալից բերան ունեցողները հաշվում են ձեզ եւ չարն ինքը ուրախանում ու ցնծում է։

Ինչպես կասեր մտածողը «խղճի վաճառքի գինարբուք է սա»։Հասկացե՛ք, մի կողմում ամոթն է եւ քաոսը, մյուս կողմում հավատարմությունն է եւ հոգեւոր անդորրը։ Ափսոս եք, ձեզ մի՛ վնասեք։ Սա էլ է անցնելու։

Աստված օգնական, ՎԵՀԱՓԱՌ ՏԵՐ։

Տեր Փառեն քահանա Առաքելյան

 

Ես` Տէր Աւետիք քահանայ Մարտիրոսեանս իմ որդիական անվերապահ հաւատարմութիւնն եմ յայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ՝ ազգիս Վեհափառ Հայրապետին։

Դեմ եմ եւ խստօրէն դատապարտում եմ Եկեղեցին ու մեր հաւատացեալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին:

Գոյութիւն եմ յայտնում Աստծուց, որ Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցին մաքրւում է յուդաներից։

«Տէր անսասան պահիր Դու միշտ, Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»։

Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյան

 

Եթէ վերջին հոգեւորականն անգամ մնամ, մնալու եմ այս ազգի խոստովանած հաւատամքին, նպատակներին, մեր նահատակների թափած անգին արեան, մեր պատմական եւ ներկայ Հայրենի հողին եւ դրա սրբութեան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ դրա անսասանութեան կողքին։

Ահա ժամանակն է իմանալու թե ովքեր են տաք կամ պաղ ըստ Յայտնութեան սրբատառ տողերին, ովքեր են գաղջ կամ անտարբեր այս ազգի արեան համար, եւ ովքեր են, որ մի քանի դոլարով պատրաստ են ծախելու իրենց էութիւնը…։

Տ. Սերոբ քահանայ Ազարեան

Ես` Տեր Սեւակ քահանա Սարիբեկյանս, իմ որդիական սերն ու անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա ազգընտիր գահակալին` Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Ցավում եմ, որ կեղծ օրակարգերի թելադրմամբ խառնակություն է մտնում եկեղեցի հատկապես մեր եղբայրների անխոհեմ ընթացքի միջոցով եւ խաղաղությունը խաթարվում է մեր հավատացյալների մոտ եւ դառնում ենք ծաղրի առիթ մեր չկամների դիմաց…

Ես ամաչում եմ իմ եւ ձեզ համար եւ ցավում Հայրապետի համար, չեմ ցանկանա ձեզ, որ նման զավակ ունենաք…

Տեր Սեւակ քահանա Սարիբեկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031