Երբ որեւէ մեկը խոսում է արցախցիների իրավունքների մասին, իշխանությունը միանգամից «շուռ է տալիս» խնդիրը եւ ասում, որ մենք ԱՅՍ ՊԱՀԻՆ ոչ մի հնարավորություն չունենք մեր հայրենակիցներին ուղարկելու իրենց պապական տները: Այսինքն՝ ձեւ են անում, որ ինչ-որ մեկը նման բան է առաջարկում: Այնինչ խոսքը ոչ թե այսօրվա վերադարձի, այլ իրավունքը պահելու մասին է:
Ճապոնիան չի պատրաստվում այս պահին հարձակվել Ռուսաստանի վրա՝ Կուրիլյան երկու կղզիները վերադարձնելու նպատակով, բայց չի էլ հրաժարվում դրանցից: Կարող եմ բերել ավելի թարմ եւ ավելի մոտիկ օրինակ: Վրաստանի կառավարությունը, որին ԵՄ-ն համարում է «ռուսամետ», իրականում պարբերաբար հայտարարում է, որ Աբխազիան եւ Հյուսիսային Օսիան համարում է Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներ: Սակայն դա չի նշանակում, որ այսօր Վրաստանը դիվանագիտական կամ, առավել եւս, ռազմական հնարավորություն ունի հետ նվաճելու իր տարածքները: Բայց Վրաստանը պահում է իր իրավունքը, եւ փալասի նման չի փռվում Ռուսաստանի, եւ ի դեպ, նաեւ նույն ԵՄ-ի ոտքերի տակ:
Կարծում եմ՝ երբ այս իշխանությունը գնա (վաղ թե ուշ նման բան տեղի կունենա, այդպես չէ՞), նոր կառավարությունը կլինի իրապես խաղաղասեր, նաեւ՝ խոհեմ ու արժանապատիվ: Մեր դիվանագետներն ու իրավաբանները հսկայածավալ գործ ունեն անելու, երբ կունենան որոշակի քաղաքական առաջադրանք: Խոսքը ե՛ւ ադրբեջանական բանակի իրականացրած հանցագործությունների, ե՛ւ հայկական հոգեւոր, մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման, եւ բռնի տեղահանման, եւ, իհարկե, գերիների մասին է:
Հիմա Փաշինյանը շատ է ուրախանում, որ իր պոտենցիալ քաղաքական մրցակիցները Բաքվի բանտերում են: Նրանք, լայն իմաստով, դատվում են ինքնապաշտպանությանը մասնակցելու համար: Եվ հենց դա՛ է պատճառներից մեկը, որ Հայաստանի պաշտոնական քարոզչությունը փորձում է քաղաքացիներին համոզել, որ 88-ից սկսած ինքնապաշտպանությունը սխալ էր: Փաստորեն ստացվում է, որ պետք էր թույլ տալ, որ ադրբեջանցիները մորթեն ու խոշտանգեն անզեն հայերին, ինչպես որ դա արել են Սումգայիթում ու Բաքվում:
Կարդացեք նաև
Այդ անբարո քարոզչությունը կդադարի, երբ այս իշխանությունը կհեռանա:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































Ինձ թվում է, որ մեր վիճակը Ճապոնիայից ու Վրաստանից հիմնականում տարբերվում է նրանով, որ հաշվի առնելով հայ-ադրբեջանական ազգամիջյան լարվածության առանձնահատկությունները, թշնամիները մեր երկրում տեղադրել են ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻ ՝ լեզվի մկանները լավ վարժեցրած, ամոթը լրիվ հանած, հայկական արժեքներից թունավորված, հայ Մեծերի, Հերոսների ու մեր Եկեղեցու նկատմամբ ատելությամբ լցված, ագրեսիվ ենիչերիներ աճեցնող և իրեն խելառի տեղ դնող ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻ։
զՐՈՅԱԿԱՆ ՁԻ
Ավտորիտարներին ընդօրինակելը հաղթանակի բանաձև չէ
Գիտեմ (ոչ թե ենթադրում եմ), որ երբ մարդը լսում է “իրապես խաղաղասեր իշխանություն” իր ուղեղն անջատում է վարլուծելու, հետևություն անելու տրամաբանական շղթան:
Իշխանություն ասածը բացառում է ‘իրապես խաղաղասեր’-ը’: Չկա նաև այսպիսի բան. ‘խաղաղություն ամբողջ աշխարհում’…
Իշխանությունը պատվիրվում է հենց նրա համար, որ չիշխանավոր մեկը թոթափի իր ուսերից ոչխաղաղասեր կինելու ծանր, բայց անխուսափելի բերը:
Իշխանավոր լինելը պիտի դարձնել մի ծանր պարտականություն, խիստ վերահսկվող (որ չդառնա այլ երկրի գործակալ), վիճակագրական միջին աշխատավարձով:
Կա՞ այսօր երկիր ամեն առումով ավելի հզոր քան Իսրայելը:
Ահա Իսրայելի օրինակը.
L’industrie de défense d’Israël, en situation de guerre quasi permanente depuis sa création en 1948, jouit depuis des années d’une croissance soutenue. https://www.lefigaro.fr/flash-actu/nous-aussi-avons-atteint-notre-maturite-netanyahou-dit-vouloir-se-passer-de-l-aide-militaire-americaine-d-ici-10-ans-20260109
Հարգելի Արամ,
Քանի որ Ձեր հոդվածները շատ կարևոր հարցեր են արծարծում, նպաստում են հայ հասարակության քաղաքական գրագիտությանը ու մեկնաբանությունները բազմաթիվ են, ապա խնդրում եմ Ձեր հաջորդ հոդվածներում անդրադառնալ հետևյալին:
Ես կարծում եմ, որ նիկոլը ընդդիմությունը փուչ օրակարգով զբաղեցնելով ըստ էության դե-մոբիլիզացիա է անում, քնացնում նույն բանին նորից ու նորից անդրադառնալով: Խոսքս վերաբերվում է իբրև թե Գարեգին Բ-ի դեմ արշավանքին: Իրականում, կարծում եմ, նիկոլը պահում է իր էլեկտորատը մոբիլիզացված ու գրանցում “ջերմաստիճանը’, և միաժամանակ պահում է ընդդիմության էլեկտորատը զբաղված իր կուտով => կվազի-մոբիլիզացված:
Երբ իրեն հուշած-հաշվարկված պահը գա, նիկոլը անցնելու է այլ, իրական (անընդունելի) օրակարգի: Արդյունքում, իր էլեկտորատը հեշտությամբ լծվելու է նորին, իսկ ընդդիմությունը իներցիայով կմնա հին օրակարգի մեջ (ճկունության, արագ արձագանքելու մասին է խոսքս): Կարծում եմ, սա է նիկոլի տակտիկան` պահել ընդդիմությունը semi-active ռեժիմում:
Այսօր, օրինակ, Civilnet-ի 8 հոդվածներից 4-ը նվիրված էին նիկոլի կիրակի եկեղեցի գնալուն` 50 տոկոսը: Չեմ ասում, որ Civilnet-ը նիկոլի outlet-ն է: