Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասվում է ձյուն. հունվարի 10-15-ի եղանակի կանխատեսում

Հունվար 10,2026 14:08

ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

հունվարի 10-15-ը

​​🟦 Երևանում հունվարի 10-ի և 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է ձյուն: Հունվարի 11-12-ին, 13-ի գիշերը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

🟦 Հանրապետության տարածքում հունվարի 10-ի ցերեկը , 12-ի գիշերը և առավոտյան, 13-15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 11-ին և 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 10-ի երեկոյան, 11-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ, հունվարի 11-12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ, հունվարի 10-ի ցերեկը լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031