Հայաստանում 250, իսկ Սփյուռքում 239 քահանա կա: Նրանցից այս պահին Նիկոլ Փաշինյանի եւ նրան միացած 10 եպիսկոպոսների պահանջին միացել է 20 քահանա: Նոր 9 միացածները մեծ մասամբ Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի թեմից են:
«Ես` Տեր Շահան քհն. Միրզոյանս, միանում եմ առաջնորդիս` Առաքել Սրբազանի և մյուս արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների նախաձեռնած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումների արդար պահանջին։
Նոր Գեղիի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ»:
«Ես` Տեր Շնորհք քհն. Մարտիրոսյանս, միանում եմ ՀՀ վարչապետի և թեմիս առաջնորդ Առաքել արքեպիսկոպոսի ու մյուս եպիսկոպոսների նախաձեռնած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումների պահանջին»:
Կարդացեք նաև
«Ես` Տեր Համազասպ քհն. Հագեյանս, միանում եմ առաջնորդիս` Առաքել Սրբազանի և մյուս արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների նախաձեռնած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումների արդար պահանջին։
Չարենցավանի Ս. Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ»:
«Ես` Տեր Ժիրայր քհն Խաչատրյանս, միանում եմ առաջնորդիս` Առաքել Սրբազանի և մյուս արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների նախաձեռնած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումների արդար պահանջին»:
«Ես` Տեր Վարդան քհն Ներսիսյանս, հավատարիմ մնալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, միանում եմ առաջնորդիս` Առաքել Սրբազանի և մյուս արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների նախաձեռնած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումների արդար պահանջին։
Մայակովսկու Ս. Գևորգ և Արամուսի Ս. Հակոբ եկեղեցիների հոգևոր հովիվ»:
«Ես` Տեր Սիոն քհն Սաֆարյանս, հավատարիմ մնալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, միանում եմ ՀՀ վարչապետի և առաջնորդիս` Առաքել Սրբազանի և մյուս արքեպիսկոպոսների ու եպիսկոպոսների նախաձեռնած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումների արդար պահանջին։
Ջրառատի Ս.Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ»:
Մի քանիսն էլ արդեն Մասյացոտնի թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատված Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի թեմից են:
«Ես՝ Տեր Դանիել քահանա Տերտերյանս, միանում եմ առաջնորդիս` Գևորգ եպիսկոպոս Սարոյանի և մյուս արքեպիսկոպոսների նախաձեռնած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումների արդար պահանջին»։
«Ես՝ Մոշաղբյուրի Սուրբ Կարապետ վանքի վանահայր Արիստակես վարդապետ Այվազյանս, միանում եմ առաջնորդիս՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի և մյուս արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների նախաձեռնած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումների արդար պահանջին»:
«Ես՝ Երվանդ քահանա Բաբայանս, միանում եմ առաջնորդիս` Գևորգ եպիսկոպոս Սարոյանի և մյուս արքեպիսկոպոսների նախաձեռնած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումների արդար պահանջին»:
Եվս մեկն էլ Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանի թեմից է:
«Ես Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանս միանում եմ իմ առաջնորդ Սիոն սրբազանի եւ մյուս արքեպիսկոպոսների եւ եպիսկոպոսների նախաձեռնած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումների արդարացի պահանջին»:
Հիշեցնենք, որ «Իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։ Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին» հայտարարությանը միացել են 70-ից ավելի հոգեւորականներ:


















































