Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է Տիգրան Ավինյանի հայցը «Փաստինֆո»-ի դեմ

Հունվար 10,2026 15:59

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի պայքարը «Փաստինֆո»-ի բացահայտումների դեմ մոտենում է իր տրամաբանական ավարտին՝ նրա պարտությամբ։ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է Ավինյանի հայցը։ Այս անգամ Տիգրան Ավինյանին դուր չէր եկել ՝ Երևանի փոխքաղաքապետի և ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի անհամատեղելի պաշտոններում միաժամանակյա պաշտոնավարման մասին «Փաստինֆո»-ի հետաքննության արդյունքները, բացահայտումները։

«Փաստինֆո»-ի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սոս Հակոբյանն ընդգծեց, որ լրատվամիջոցն իրականացրել է խորապես լրագրողական հետաքննություն՝ ՄԻԵԴ չափանիշներով։ Գործի քննության առաջին փուլն առաջին ատյանի դատարանում հօգուտ հայցվորի էր ավարտվել, դատարանը չպատճառաբանված որոշում էր կայացրել, Վերաքննիչ դատարանը, սակայն, արձանագրել էր դատական սխալը և հաստատված համարել «Փաստինֆո»-ի ներկայացուցչի պնդումները, իրավական դիրքորոշում ներկայացրել, համաձայն որի՝ լրագրողական հետաքննության տակ կար իրական փաստեր, ոչ թե անձնական, այլ՝ քաղաքական, պետական գործերի վերաբերյալ ճշմարտությունը պարզելու հանգամանք և մի շարք հանգամանքներ, որոնք վերաբերելի են լրագրողական գործունեությանը։

Վերաքննիչ դատարանը որոշել էր գործը կրկին առաջին ատյանի դատարան ուղարկել՝ նոր քննության, քանի որ առաջին ատյանի դատարանը սխալ էր բաշխել ապացույցները բեռը և «դիտավորության» հնարավոր հանգամանքի ապացուցելու պատասխանատվությունը թողել էր պատասխանողի վրա։ Նոր քննության ընթացքում ապացուցման բեռը ճիշտ է բաշխվել։

Վերաքննիչ դատարանի այս գնահատականներից հետո ԱՆԻՖ-ը, գնահատելով իր դատավարական դիրքերը, հասկանալով, որ լավ բան չի սպասվում՝ դատավարական վախճանի տեսքով, հրաժարվել էր «Փաստինֆո»-ի դեմ հայցից, իսկ Ավինյանը, թեև չի հրաժարվել հայցից, սակայն որևէ ապացույց չի ներկայացրել՝ դիտավորության մասով։ Ընդ որում, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ, թեև այդ բեռը չպետք է դրված լիներ պատասխանողի վրա, այդուհանդերձ, պատասխանող կողմն ապացույցներ ներկայացրել էր։ Նոր քննության արդյունքում դատարանը վճիռ է կայացրել՝ մերժելով Տիգրան Ավինյանի հայցը, իսկ ԱՆԻՖ-ի մասով՝ կարճել, քանի որ վերջինս հրաժարվել էր հայցից։

«Այս փուլում լիովին ունենք «Փաստինֆո»-ի հաղթանակը՝ Տիգրան Ավինյանի և ԱՆԻՖ-ի դեմ։ Իհարկե, Տիգրան Ավինյանը դեռ կարող է վիճարկել վերաքննիչ դատարանում, սակայն, իմ գնահատմամբ՝ իրական, ռեալ շանսեր վերաքննության, եթե անգամ դիմեն, դժվար թե ունենան՝ որևէ բան փոխելու»,- նշեց Սոս Հակոբյանը։

Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031