Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում, պատարագին մասնակցում է Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
Պատարագից առաջ Հայր Ռուբենը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։
Նա դեռեւս չի գնացել առաջնորդարան, որտեղ երեկվանից ոստիկանական մեծ ուժեր կան կուտակված։
Հիշեցնենք, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվարի 10, 2026 թվակիր Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
Կարդացեք նաև
Մասիսի Սուրբ Թադեւոս եկեղեցում էլ Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցում՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի հետ։
Ըստ տարբեր տեղեկությունների, այդտեղ «բերման էին ենթարկվել» մարզպետարանի, տարբեր համայնքապետարանների, դպրոցների եւ մանկապարտեզների աշխատակիցներ։
Լրագրողների հետ զրույցում Վեդիի համայնքապետ, հանրությանը հայտնի իբրեւ կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը հաստատեց, որ Վեդիի քաղաքապետարանի աշխատակիցները նույնպես Մասիսի եկեղեցում են. «Իմ աշխատակիցները միգուցե տեղյակ են, որ ես մասնակցում եմ, իրենք էլ են եկել»։
Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հայտարարեց՝ ինքն այդտեղ է, քանի որ այս եկեղեցում չէր եղել։
Կադաստրի կոմիտեի նախագահն էլ նյարդայնացավ լրագրողների հարցերից, ասաց՝ իր իրավունքն է ներկա գտնվել այնտեղ, որտեղ ինքն է ուզում եւ արագ հեռացավ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ լրագրող Սյուզի Բադոյանի


















































