Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի կողմից թանգարանին նվիրաբերված Աստվածաշունչն իր ուրույն տեղը կգտնի Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում

Հունվար 11,2026 12:30

Հունվարի 9-ին Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից թանգարանին նվիրաբերված Աստվածաշնչի հանձնման հանդիսավոր արարողությանը։

Միջոցառման ընթացքում դեսպան Նարեկ Մկրտչյանը և Աստվածաշնչի թանգարանի գլխավոր տնօրեն, դոկտոր Կառլոս Կամպոն ստորագրել են համապատասխան փաստաթուղթ, համաձայն որի՝ ՀՀ վարչապետի կողմից թանգարանին նվիրաբերված Աստվածաշունչն իր ուրույն տեղը կգտնի թանգարանում և 2026 թվականի ընթացքում կդրվի ցուցադրության։

Աստվածաշնչի հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և թեմական խորհրդի ատենապետ Դերիկ Ղուկասյանը։ Միջոցառմանը հրավիրված էին նաև ակադեմիական ոլորտը ներկայացնող հյուրեր, տարբեր քրիստոնեական կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության գործադիր տնօրեն և նախագահ Փոլ Մյուրեյը։

 

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031