Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկել եմ ծառայելու՝ առանց ինտրիգների, պառակտումների, ատելության եւ բանսարկությունների»․ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյան

Հունվար 11,2026 13:13

«Այսօր իմ կյանքում, ինչպես մեր Տիրոջ այս դրվագում է ասվում՝ զգուշացում կա՝ «գնում ես, որ քարկոծվե՞ս»։ Իմ առջեւ դրվեց այդ ընտրությունը»,- Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում, պատարագից հետո, իր քարոզի ժամանակ ասաց Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Նա ասաց, որ երկար տարիներ, իր գիտելիքների չափով փորձել է մարդկանց խաղաղություն եւ հանգստություն քարոզել՝ բացելով եւ մարդկանց միտքը, եւ նախեւառաջ իր միտքն ու հոգի սնուցել։ 15 տարի հանրապետության ՔԿՀ-ներում ծառայած վարդապետը՝ կանգնելով այս ընտրության առջեւ, հասկացել է, որ իր կյանքում հերթական դժվար օրերն են սպասվում։ Եվ ինքը՝ հույս դնելով Աստծո, հավատացյալների եւ հոգեւոր դասի վրա, որոշել է ընդունել Վեհափառ հայրապետի առաջարկը՝ գալ Մասյացոտնի թեմ՝ ծառայելու, հոգեւոր-եկեղեցական գործունեություն իրականացնելու՝ առանց ինտրիգների, պառակտումների, ատելության եւ բանսարկությունների։

Հիշեցնենք, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվար 10, 2026 թվակիր Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

«Շատ եմ խոսել Խաչի մասին, փորձությունների, հալածանքների մասին՝ մեր Տիրոջ օրինակով ցույց տալով։ Լավ, թե՝ վատ, բայց դժվար ծառայության ուղի է եղել։ Եվ երբ այս փոթորկուն շրջանում մեր եկեղեցու կյանքում, երբ պառակտված է մեր եկեղեցին, ներսից՝ դրվեց այս ընտրությունը մեր սիրելի Վեհափառ Հայրապետի կողմից եւ թեմի քահանայաց դասի մեծամասնության կողմից, ինձ մնում էր ընտրել։

Ես չէի կարող չընտրել, այո չասել, որովհետեւ իմ յոթամյա կամ տասնամյա վարդապետական գործությունեությունը կզրոյացվեր։ Սիրելիներ, եկել եմ ծառայելու եւ ակնկալում եմ ձեր աղոթքը, անկեղծ աղոթքը եւ հավատ ունեմ, որ Տերը կօրհնի։ Ինչ էլ լինի ես կհնազանդվեմ իր կամքի առջեւ»,- ասաց նա։

Աստվածաշնչյան մեջբերումներով հայր Ռուբենը նկատեց՝ միասնությունն է դառնում այն հանգրվանը, որ օրվա քաղաքական իշխանությունը որոշում է թույլ չտալ Հիսուսի հաղթարշավը։

Խաչը ծնվում է այն ժամանակ, երբ սերը բախվում է ատելությանը, արդարությունն՝ անարդարությանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ լրագրող Սյուզի Բադոյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031