Լրահոս
Օրվա լրահոսը

«Կաթողիկոսի հրահանգով են հրապարակվել Արշակ սրբազանին վերաբերող նյութերը»․ Գեւորգ սրբազան

Հունվար 11,2026 13:47

«Կաթողիկոսի հրահանգով են հրապարակվել այդ նյութերը։ Շատ նեղված էին, որ Արշակ Սրբազանին չէին ձերբակալել, ընդամենը երկու արքեպիսկոպոսի էին ձերբակալել», – այսօր Մասիսի Սուրբ Թադեւոս եկեղեցում պատարագից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը։

Հիշեցնենք, նա Մասիսի Սուրբ Թադեւոս եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ էր պատարագի մասնակցում։

Նա հայտարարեց՝ կաթողիկոսը եթե չէր ուզում 10 եպիսկոպոսները բողոք արտահայտեին, թող չհրապարակեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի մասին նյութերը։

10 եպիսկոպոսներին տրվող «տիրադավ» որակման առիթով էլ Գեւորգ սրբազանն ասաց. «Ով մեզ ասում է՝ տիրադավ, նա հայրենավաճառ է, հայրենադավ է»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031