Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվարի 9-ին Մոսկվայում դիտվել է դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաուժեղ ձյան տեղումներից մեկը․ Լևոն Ազիզյան

Հունվար 11,2026 17:26

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը

Համաձայն Ռոսհիդրոմետի տվյալների՝ հունվարի 9-ի ռեկորդային ձյան տեղումները մտել են Մոսկվայի պատմության ամենահզոր հնգյակի մեջ։
Հունվարի 9-ին Մոսկվայում Միջերկրածովյան ցիկլոնի ազդեցությամբ դիտվել է դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաուժեղ ձյան տեղումներից մեկը։ ԺՏՆՑ օդերևութաբանական կայանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է 21,4 մմ տեղում, ինչը կազմում է ամսական նորմայի շուրջ 40 %-ը և դարձել է տվյալ ամսաթվի համար նոր ռեկորդ։
Այդ ձյան տեղումը ընդգրկվել է 146 տարվա դիտարկումների ընթացքում ամենաինտենսիվ հնգյակի մեջ և դարձել երրորդը 21-րդ դարում ըստ ուժգնության։ Ձյան ծածկի բարձրությունը Մոսկվայում հասել է 30–38 սմ, իսկ Մոսկվայի մարզում՝ մինչև 51 սմ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031