Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա Իսրայելի և Ադրբեջանի խորը համագործակցության ապացույց է նաև ԻԻՀ ներքաղաքական խնդիրներին միջամտելու համատեքստում»

Հունվար 11,2026 21:56

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի @caspian_frontiers տելեգրամյան ալիքից

Իրանի ցույցերը և Ադրբեջանը

Վերջին 3 օրերի ընթացքում Իրանում փորձում են սահմանափակել կապի հասանելիությունը՝ փողոցային պայքարի տարածումը թույլ չտալու և իրավիճակը վերահսկելու համար։

Այս իրավիճակում մի շարք ադրբեջանական ալիքներում թե երեկ, և թե առաջին օրը ցույցերի տեսահոլովակները՝ ԻԻՀ տարբեր վայրերից, տարածվում էին շատ ավելի վաղ, և շատ ավելի արագ, և իրանական սփյուռքի ամենաակտիվ հակակառավարական ալիքներն անգամ ավելի ուշ տարածում էին հենց այդ նույն տեսահոլովակները։

Մեծ հավանականությամբ, ցուցարարների ներսում կա  խումբ, որի անդամներին ապահովել են ադրբեջանական համապատասխան քարտերով և ադրբեջանական ցանցերին հասանելիությամբ սահմանային բազմաթիվ վայրերում։

Սա նոր բան է, և Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմից հետո գործի դրված նոր մարտավարություն։

Միաժամանակ, սա Իսրայելի և Ադրբեջանի խորը համագործակցության ապացույց է նաև ԻԻՀ ներքաղաքական խնդիրներին միջամտելու համատեքստում։

Լուսանկարում՝ Հայաստանում Իրանի դեսպանատան առջեւ իրանցիների ցույցից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031