Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Հակոբյան. ՀՀ-ում գործող ընթացակարգով զրկել այդ մոլագարին Պատվո շքանշանից

Հունվար 11,2026 22:07

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Պատվո շքանշանը Հայաստանի Հանրապետության պետական պարգև է, որը 2002 թ. օգոստոսին ուժի մեջ է մտել «Պատվո շքանշանի մասին» ՀՀ օրենքով։

Այդ Պատվո շքանշանով 2013 թ․ դեկտեմբերին պարգևատրվեց ռուսաստանցի հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը «Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև բարեկամություն հաստատելու և զարգացնելու, ինչպես նաև մեր երկրների միջև խաղաղություն ամրապնդելու գործում նշանակալի ավանդ ներդնելու համար»։

Այս օրերին «նշանակալի ավանդ ներդրած» անձը «Հայաստանը չկորցնելու» համար պահանջում է հատուկ ռազմական գործողություն սկսել մեր երկրի դեմ։ «Ինչպես դա գործարկեցինք Ուկրաինայի տարածքում», – հավելում է նա։

Հիշեցնեմ, որ Ուկրաինա ներխուժման հետևանքներն են հողին հավասարեցված հարյուրավոր բնակավայրեր, տուն ու տեղ կորցրած միլիոնավոր տեղահանված քաղաքացիներ, տասնամյակներով աղտոտված բնություն, սպանված երեխաներ, հարյուր հազարավոր զոհեր, միլիոնավոր հաշմանդամներ, դժոխքի վերածված ծաղկող երկիր․․․։

«Հայաստանի հանդեպ սերն ու հարգանքը միշտ արտահայտող» Վ․ Սոլովյովը նույնը առաջարկում է իրականացնել իր «սիրած երկրի» հանդեպ։

Իսկ ի՞նչ կարող ենք անել մենք։ Առնվազն, մի շատ պարզ քայլ․ ՀՀ-ում գործող ընթացակարգով զրկել այդ մոլագարին Պատվո շքանշանից։ Չի կարող Հայաստանին ու հայ ժողովրդին պարբերաբար սպառնացող, մեր երկրին աղետներ ցանկացող և ընդհանրապես մարդատյաց խելագարը արժանացած լինի ՀՀ բարձրագույն պարգևներից մեկին։ Դա մեր ամոթն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031