Լրահոս
Օրվա լրահոսը

Լայն հնարավորություններ ունենք բիզնես տեսանկյունից ավելի հետաքրքրացնելու պրոյեկտը. Ավինյանը՝ մետրոյի Սուրմալու կայարանի մասին

Հունվար 12,2026 11:04

Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ  այս անգամ ի թիվս այլնի՝ անդրադարձ եղավ մետրոյի ոչ թե «Աջափնյակ», այլ «Սուրմալու» կայարանին: Տիգրան Ավինյանին տեղեկացրին, որ «Սուրմալու» կայարանի կառուցման բյուջեն գնահատման ընթացքում է, տեխնիկա-տնտեսական իրագործման մրցույթը 2 անգամ չի կայացել մասնակիցներ չլինելու պատճառով, եւ հունվարի 16-ին կրկին մրցույթ կվերահայտարարվի, իսկ փետրվարի 10-ին կկայանա մետրոյի «Սուրմալու» կայարանի եւ քաղաքաշինական ծրագրի AR|VR մոդելի մրցույթը:

«Տեխնիկա-տնտեսական իրագործման մրցույթի ամբողջ տրամաբանությունը պետք է կառուցված լինի այն տրամաբանության վրա, որ տեխնիկատնտեսական իրագործելիությունն ապահովենք: Հաղթող կազմակերպությունները պետք է գտնեն, թե որ կետում է այն հետաքրքիր մասնավոր գործընկերներին: Մեր որոշումներում լայն հնարավորութուններ ունենք բիզնես տեսանկյունից ավելի հետաքրքրացնելու պրոյեկտը»,- ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031