Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ իրավապահներին. Ծակքարի դպրոցը թերի է նորոգվել, տնօրենից ընդունվել է հաղորդում

Հունվար 12,2026 11:26

Aravot.am-ի տեղեկություններով՝ 2025թ. դեկտեմբերի 3-ին ՀՀ ՆԳն ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչությունից գրությամբ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2013-2014թթ Ծակքար բնակավայրի միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքի կառուցման ընթացքում թույլ են տրվել օրինախախտումներ։ 2014թ. ընթացքում «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» կողմից հատկացված միջոցներով կառուցվել է Ծակքար բնակավայրի միջնակարգ դպրոցի 2-րդ մասնաշենքը, որի շինարարական աշխատանքների կատարման համար հայտարարված մրցույթում հաղթող էր ճանաչվել Գագիկ  Նիկողոսյանին պատկանող «Նիկ-Դավ գրուպ» ԲԲԸ-ն։

Ըստ գրության՝ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» կողմից մասնաշենքի հակահրդեհային անվտանգության եւ օդափոխության համակարգերի տեղադրման համար նշված կազնակերպությանը հատկացվել է 2.408.000 դրամ։ Պարզվել է , որ նշված համակարգերը միացված չեն ընդհանուր ազդանշանային ցանցին եւ շահագործման հանձնման պահից մինչ օրս չեն գործում։ Չնայած վերը նշված թերություններին եւ խախտումներին՝ 2014թ. դեկտեմբերի 26-ին իրավասու հանձնաժողովի կողմից կազմվել եւ հաստատվել է դպրոցի մասնաշենքը շահագործման հանձնելու վերաբերյալ ավարտական ակտ, որով հիմնադրամին պատճավել է 2.408.000  դրամի նյութական վնաս։

Այս տարվա հունվարի 9-ին  Ծակքար բնակավայրի դպրոցի տնօրեն Անժելա Խաչատրյանից կատարվածի վերաբերյալ ընդունվել է հաղորդում։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031