«Սիրիան եւ Իրանը պետք է տարանջատենք, Սիրիայի վիճակը քրոնիկ է, մարդիկ արդեն սովորել են այդ վիճակին, ինչը ցավով եմ ասում: Մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանում շատ ավելի լավ է, եւ եթե հնարավարություն ունեք, եկեք Հայաստան, հայրենիքում բնակվեք, որովհետեւ ապագան շատ մշուշոտ է Սիրիայում:
Հիմա էլ բախումները կան Հալեպում, բավական լուրջ բախումներ են կառավարական ուժերի եւ քրդական միավորումների միջեւ: Մենք ամբողջ ընթացքում կապի մեջ ենք մեր հայրենակիցների հետ ռեալ ժամանակում, թե որ օրը ինչ է տեղի ունենում»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է Իրանի հայերին, այս մասին էլ նշեց. «Իրանում ուրբաթ օրվանից տեղեկություններ չունենք: Չենք կարողանում կապվել մեր հայրենակիցների հետ, ինչը մեզ շատ է անհանգստացնում: Շարունակելու ենք նրանց հետ կապ հաստատելու ջանքերը: Երբ նման դեպք եղավ 12-օրյա պատերազմի ընթացքում, մենք ռեսուրս ձեռք բերեցինք սահմանին, Մեղրիում սահմանն անցնող մեր հայրենակիցների միջոցով էինք փորձում տեղեկություններ ստանալ, երեւի հիմա էլ նույնը այսօրվանից սկսենք անել այնտեղ, որովհետեւ այս տեղեկատվական դադարը մեզ շատ է անհանգստացնում»:
Ասուլիսն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































