Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում Էրիկ Հակոբյանն առայժմ երկրորդն է

Հունվար 12,2026 12:50

Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի 16-րդ հուշամրցաշարի՝ միջազգային գրոսմայստերի նորմայով մրցաշարում, որին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի եւ Մոլդավայի տասը շախմատիստներ, չորս տուրից հետո 3.5 միավորով մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է հնդիկ միջազգային վարպետ Վարշնեյ Աարյանը։ Երկրորդ հորիզոնականում հայաստանցի միջազգային վարպետ Էրիկ Հակոբյանն է՝ 3,0 միավոր։ Նույնքան միավոր ունի նաեւ Մոլդավան ներկայացնող գրոսմայստեր Յեգոր Լաշկինը։

Այսօր կկայանա հինգերորդ տուրը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031