Aravot.am-ի տեղեկություններով՝ հունվարի 8-ին «Մեգա Թրեյդ» ընկերության տնօրենը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրավապահներին «Pap Taqavor» ֆեյսբուքյան էջի օգտատիրոջ գրառման համար:
Նշենք, որ «Մեգա Թրեյդ» ընկերությունը զբաղվում է դիզելային վառելիքի և բենզինի ներմուծմամբ, և Ադրբեջանի Հանրապետությունից իրացման նպատակով բենզին է ներմուծվել ընկերությանը պատկանող «Ռան Օյլ» բենզալցակայան:
Ընկերության կողմից հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու հիմք է դարձել «Pap Taqavor» ֆեյսբուքյան էջի օգտատիրոջ այս բովանդակությամբ գրառումը՝ «Ջարթուփշուր են արել Ռան Օյլ-ի Վանաձորի բենզալցակայանը, հայերը հերթական լեն սիլլեն են հասցրել ադրբեջանական socar-ից ներմուծած ու 5000 երեխեքի արյան գնով բիզնես անող գրզոյին» ու նմանատիպ այլ գրառումներ: Ընկերությունն այդ գրառումները համարել է ընկերության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու եւ ընկերության գույքը ոչնչացնելու կոչ:
Կարդացեք նաև
Aravot.am-ը Քննչական կոմիտեին հարցում է ուղարկել՝ արդյոք ընկերության հաղորդման հիման վրա քրեական վարույթ նախաձեռնվե՞լ է, թե ոչ: Մեր հարցման պատասխանը դեռ չենք ստացել, կհրապարակենք ստանալուն պես:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ




















































Բայց “Պապ թագավոր”-ը ինչ ասում է, ժողովրդի սրտից է։ Զզվելի է, երբ անինքնասեր նիկոլն ու փողապաշտ գռզոն հայերիս ինքնասիրությունը վիրավորելով Արցախը ցեղասպանած ալիեւի բենզինն են բերում, որ տնազրկված արցախցիներն ունահատակված մեր հերոսների ծնողները գլուխներն ավելի կախեն ու նորից վշտի մեջ ընկնեն
Բայց “Պապ թագավոր”-ը ինչ ասում է, ժողովրդի սրտից է։ Զզվելի է, երբ անինքնասեր նիկոլն ու փողապաշտ գռզոն հայերիս ինքնասիրությունը վիրավորելով Արցախը ցեղասպանած ալիեւի բենզինն են ներկրում ու հայերիս վրա ծախսւմ, որ տնազրկված արցախցիներն ու նահատակված մեր հերոսների ծնողները գլուխներն ավելի կախեն ու նորից իրեն վշտի մեջ խորանան, իսկ փողատեր գռզոն ավելի մոնոպոլիատ դառնա?:
Եվ այսքանից հետո վիրավորված մարդկանց նկատմամբ անամոթները հաղորդում են ներկայացնում?։