Yerevan today Սուրբ Զատկին՝ հունվարի 6-ին, Նիկոլ Փաշինյանը քայլարշավ էր կազմակերպել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց դեպի Սուրբ Աննա եկեղեցի, որի անունը ինքը՝ Փաշինյանը, դրել էր «ուղտերթ», ՔՊ-ականները՝ «ուխտաերթ»։
Yerevan.Today-ը տեղեկացավ, որ Պաշտպանության նախարարության զորամասերի և վարչությունների, այդ թվում և ռազմական ոստիկանության զինծառայողներին, հրահանգված է եղել մասնակցել «ուխտերթին» և մարդկանց անհրաժեշտ քանակ ապահովել՝ ցույց տալու համար, թե վերջինիս հակաեկեղեցական արշավը հայ ժողովրդի աջակցությունն է վայելում։
Yerevan.Today-ը պարզեց, որ «ուխտերթին» մասնակիցներ է ապահովել պաշտպանության նախարարությունը՝ Ռազմական ոստիկանության օղակից։
Ավելին, ասացին, որ Ռազմական ոստիկանությունում բունտ է հասունանում, քանի որ արդեն որերորդ դեպքն է՝ որ իրենց օգտագործում են քաղաքական գործընթացների մեջ, և նրանք ստիպված մասնակցում են «տուն պահելու» համար։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































