Լրահոս
Օրվա լրահոսը

Տարեկան 7000 մարդու ենթարկելով քրեական պատասխանատվության պայքարում ենք նշված հանրորեն վտանգավոր արարքների դեմ, թե՞ ապահովում բյուջետային մուտքերը. Սիմոն Բաբայան

Հունվար 12,2026 16:39

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը

Խոսում ենք դատարանների, դատախազության, քննչական մարմինների, հանրային պաշտպանության գերծանրաբեռնվածության մասին։ Այս ֆոնին քննարկվում է ուշացած արդարադատության խնդիրը, սակայն անտեսվում է մի պարզ և խիստ մտահոգիչ իրավիճակ:

Ուշադրության է արժանի դատարաններում քննված քրեական գործերի քանակի վիճակագրությունը: Ուսումնասիրության համար՝ որպես ելակետ վերցվել է ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում կայացված դատավճիռների քանակը:

Փաստորեն, 2015 թվականից առայսօր դատավճիռների քանակը աճել է շուրջ 400 %-ով : Իհարկե, որոշ առումներով նշված հանգամանքը պայմանավորված է նոր քրեադատավարական օրենսգրքի կարգավորումներով: Սակայն, ուսումնասիրելով դատավճիռների բնույթը պարզվում է, որ դրանց շուրջ 70 %-ը վերաբերում է երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործություններին (այսուհետ նաև՝ տրանսպորտային հանցագործություններ):

Այսինքն, Հայաստանի Հանրապետությունում տարեկան շուրջ 7 000 մարդ ենթարկվում է քրեական պատասխանատվության երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարելու համար:

Որպես համեմատություն՝ քրեական օրենսգրքով նախատեսված մյուս բոլոր հանցատեսակներով կայացվել է շուրջ 3000 դատավճիռ:

Կարևոր է արձանագրել նաև, որ տրանսպորտային հանցագործություններով դատավճիռների մեծ մասով նշանակվում է տուգանք, և նվազագույն հաշվարկով տարեկան պետական բյուջե է վճարվում շուրջ 2.5 մլրդ դրամ:

Այստեղից հարց է ծագում՝ տարեկան 7000 մարդ ենթարկելով քրեական պատասխանատվության պայքարում ենք նշված հանրորեն վտանգավոր արարքների դեմ, թե՞ ապահովում ենք բյուջետային մուտքերը:

Իհարկե տրանսպորտային հանցագործությունների որոշ տեսակների մասով քրեական պատասխանատվության անհրաժեշտությունը անհերքելի է սակայն, ակնառու է, որ նման ծավալները ողջամտությունից դուրս են:

Փաստորեն 2015 թվականից առայսօր դատավճիռների քանակը աճել է շուրջ 400 %-ով, իսկ ծանրաբեռնվածության 70 %-ը կազմում են տրանսպորտային հանցագործությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031