ՔԻՀԿ-ը դիմել է ԵԱՀԿ մեդիայի ազատության ներկայացուցչին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին, արտահայտման և կարծիքի ազատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին, դեսպանատներին, ինչպես նաև արտահայտման ազատության ոլորտում գործունեություն ծավալող իրավապաշտպան կազմակերպություններին՝ տեղեկացնելով պոդքասթերներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու որոշման մասին։


















































