Լրահոս
Օրվա լրահոսը

Անկարայի վերադարձը «F-35» կործանիչների ծրագրին այլևս որպես «հեռավոր սցենար» չի դիտարկվում. հունական մամուլ

Հունվար 12,2026 17:59

Ermenihaber. Հունական մամուլն անդրադարձել է F-35 կործանիչների ծրագրում Թուրքիայի՝ վերստին ընդգրկվելու հնարավորությանը։ «Metrosport» կայքը գրել է, որ Անկարայի վերադարձը «F-35» կործանիչների գործընթացին այլևս չի դիտարկվում որպես «հեռավոր սցենար»։

Մասնավորապես նշվել է, որ եթե Անկարան վերադառնա այդ գործընթացին, ապա կարճաժամկետ հեռանկարում դա կնշանակի ոչ միայն օդային հզորության աճ, այլ նաև կստեղծի ռազմավարական տեղաշարժ, որը երկարաժամկետ հեռանկարում կարող է վերափոխել տարածաշրջանային ուժային ճարտարապետությունը Անկարայի օգտին։

Ըստ կայքի հրապարկման՝ դա հաշվի առնելով Աթենքը պիտի արագացնի նախապատրաստական աշխատանքներն ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական ոլորտներում։

Հիշեցնենք, որ վերջերս «Bloomberg»-ի հետ զրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ էր արել F-35 կործանիչների ծրագրում ընդգրկել Թուրքիային՝ նշելով, որ այդ քայլը կնպաստի թուրք-ամերիկյան հարաբերությունների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անվտանգության ամրապնդմանը։ «Թուրքիայի կողմից արդեն վճարված F-35 ինքնաթիռների ստացումն ու ծրագրին կրկին ներգրավվելը կարևոր և անհրաժեշտ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031