Անազատության մեջ գտնվող Արշակ սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանը հերքում է իշխանության օրակարգին միացած Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի պնդումները, թե Արշակ սրբազանին վերագրվող նյութերը կաթողիկոսի հրահանգով են հրապարակվել:
«Շատ ցավով պետք է ասեմ, բայց Գեւորգ սրբազանը լուրջ ստախոսությամբ է զբաղված: Մի ժամանակ էլ ասում էր՝ երկու փորձաքննություն կա այդ տեսանյութի մասով: Մինչդեռ ես հարցում կատարեցի քննչական ու ստացա պատասխան, որ չկա երկրորդ փորձաքննություն: Ընդ որում՝ առաջին փորձաքննությունն անհեթեթություն է, որովհետեւ այդ տեսագրության մեջ առկա մարդու ու Արշակ սրբազանի լուսանկարի համեմատությունն է եւ փորձագետին չեն հարցրել՝ այդ տեսագրությունը իրականության հետ կապ ունի՞, թե չունի, կե՞ղծ է, թե չէ: Վստահաբար, պնդում եմ, որ այդ տեսագրությունը կեղծված է, իսկ Գեւորգ սրբազանի ասածները նույնքան անարժեք ու անարժանահավատ են, որքան այս իշխանությունների ներկայացուցիչների ասածները, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի արտահայտություններն ու հայտարարությունները»,- Aravot.am-ին ասաց Արսեն Բաբայանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































