Վաղը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում կկայանան Հայաստանի տղամարդկանց 86-րդ եւ կանանց 81-րդ առաջնությունների բարձրագույն խմբի մրցաշարերի առաջին տուրի հանդիպումները։ Իսկ այսօր տեղի ունեցավ բացման արարողությունը եւ վիճակահանությունը։
ՀՇՖ առաջին փոխնախագահ Սմբատ Լպուտյանը շնորհավորեց բոլոր մասնակիցների Ամանորը եւ Սուրբ ծնունդը, 2026 թվականին մաղթեց առողջություն, նոր հաղթանակներով առատ տարի, նշեց, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ավանդույթի համաձայն տարին սկսում է հայկական շախմատի համար կարեւորագույն այս մրցաշարով եւ հույս հայտնեց, որ այս առաջնությունում էլ ականատես կլինենք հետաքրքիր ու ստեղծագործ պարտիաների։
ՀՇՖ գործադիր տնօրեն Արմեն Գեւորգյանը եւս մաղթեց, որ 2026 թվականը լինի նոր հաղթանակների տարի ոչ միայն շախմատում, այլեւ մյուս բոլոր բնագավառներում եւ երկրի համար ընդհանրապես։
Առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը միացավ բոլոր բարեմաղթանքներին եւ շախմատիստներին ծանոթացրեց կանոնադրությանն ու այլ պահանջներին։ Այնուհետեւ, կատարվեց վիճակահանության արարոողությունը, որի արդյունքում էլ որոշվեցին առաջին տուրի զույգերը։
Կարդացեք նաև
Տղամարդիկ
Սարգիս Սարգսյան-Արթուր Դավթյան
Արամ Հակոբյան-Կարեն Գրիգորյան
Էմին Օհանյան-Տիգրան Հարությունյան
Մանուել Պետրոսյան-Զավեն Անդրիասյան
Մամիկոն Ղարիբյան-Արսեն Դավթյան
Կանայք
Նելլի Ջալալյան-Աննա Խաչատրյան
Անահիտ Մկրտչյան-Մարիամ Ավետիսյան
Սոնա Կրկյաշարյան-Անգելիա Միրաքյան
Անի Ավետիսյան-Լիլիթ Կասինյան
Աստղիկ Հակոբյան-Նվարդ Հայրապետյան։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ




















































